Բոլորի համար անսպասելի փակվեց Մաթևոս Ասատրյանի կյանքի վերջին էջը. ՔՊ ցավակցությունը

Չնայած երիտասարդ տարիքին՝ Մաթևոս Ասատրյանն ապրեց, արարեց, կարողացավ հաստատուն տեղ ունենալ խորհրդարանական հարթակում։ Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական էջում:

«Պատգամավորն իր ներուժն ու գիտելիքները ծառայեցրեց ՀՀ-ի բարօրությանը, ընտրողների ու հարազատ մարզի խնդիրների լուծմանը։

Բոլորի համար անսպասելի փակվեց նրա կյանքի վերջին էջը»,- նշված է գրառման մեջ:

Նշենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը հանկրծամահ է եղել նոյեմբերի 6-ին: Նա 38 տարեկան էր:

Spread the love