Արարատի մարզի Հնաբերդ բնակավայրը (համայնք) Արտաշատի տարածաշրջանի փոքր բնակավայրերից է , որն ունի շուրջ 700 բնակիչներ:Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժի սանձազերծած պատերազմի հետևանքով հազարավոր բռնի տեղահանված արցախցիներ հատեցին Հայաստանի սահմանը, Արտաշատի տարածաշրջանի և պատմական Դվին մայրաքաղաքի շուրջը ծվարած Հնաբերդը հյուրընկալեց հարյուրավոր արցախահայերի: Ինչպես հետագայում պարզ դարձավ տեղահանվածներն իրենց ազատ են զգում այս գյուղում: Համայնքապետն իր անձնական և ընկերական միջոցներով միաժամանակ պետական աջակցության ծրագրերին զուգահեռ անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովել է բռնագաղթածներին: Հարևան գյուղացիները կատակելով ասում են (գյուղը մեծացել է) և իսկապես փոքր գյուղում տեղահանված հարյուրավոր արցախահայերի համար գյուղը դարձել է օթևան , սակայն թե ինչպես են ապրում փորձեցինք ծանոթանալ տեղում:
Հնաբերդում վարչական ղեկավար ՝ ՄԱՐԱՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ խոսքերով՝ արցախցիներին , որպես օթևան է հանձնել է նախկին դպրոցի շենքը, մշակույթի տունն ու գյուղի մի շարք տներ:
Փորձեցինք տեղում ծանոթանալ արցախցիների հետ , նրանց հետ զրուցելով պարզ դարձավ վերջիններիս կենցաղային պայմաններին:
Հնաբերդի մշակույթի տանը բնակվում են Արցախից բռնի տեղահանված յոթ ընտանիքներ: Մասնավորապես՝ Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղից վեց հոգանոց Գասպարյան Հայկի բազմանդամ ընտանիքը ժամանակավոր բնակություն է հաստատել այսեղ, պայմաններից չի դժգոհում, ասում էմեր տան նման է, վարչական ղեկավարից էլ առանձնապես գոհ է , բայց ասում է ՝ մեր գյուղն ու տունն եմ ուզում տեսնել ու վերադառնալ հնարավորության դեպքում:
Այստեղ նույնիսկ մշակույթի տան փոքրիկ անկյունում իրենց հարազատների անշնչացած լուսանկարներն են տեղադրել, որ յուրաքանչյուր օր արդնանալով իրենց հուշերին ամուր կապեն անցյալին: Երեխաներն գյուղի այգում խաղում էին և սպասում հերթական տաք ընթրիքին , սակայն նրանց հիշողություններն կապված են Արցախին ու տան հետ կապող բոլոր հիշողություններին: «Ընտանիքով հենց միանգամից եկել ենք Հնաբերդ , մշակույթի տանը բոլորս նույն գյուղից Հովսեփավանցիներ ենք , իրար հետ լեզու ենք գտել ապրում ենք: Գյուղապետ Պողոսյանի մասին լավ բաներ էինք լսել ու արդարացավ լսածներս նրա հետ շփվելուց, շատ գոհ ենք , ջերմ ընդունելություն, հոգատար վերաբերմունքի և ընդհանրուր առմամբ հարմարվել ենք» – մեզ հետ զրույցում ասաց հովսեփավանցի Գասպարյանը, սակայն վերջում նկատեց, որ այնքան կմնան այս գյուղում մինչև հարմար տեղ ճարեն:
Կարինե Սարգսյան