Ինչպես հայտնի է վերջին շրջանում կարատեի տարբեր վարկածների Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում ՀՀ կարատեի միությունը տարիներ շարունակ մեր երկիրը ներկայացրել է՝ բարձր նվաճումներ ու հաղթանակներ գրանցելով։ Սույն թվականի նոյեմբեր 10-12-ը միությունը պատրաստվում է մասնակցել Կիպրոսում կայանալիք Աշխարհի կոնտինենտալ գավաթին։ Կարեն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել միությանը՝ ինչպես այս, այնպես էլ՝ հետագա մրցումներին։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի Հայաստանի կարատեի միությունը աշխարհի տարբեր երկրներում մշտապես լուրջ մրցաշարերի է մասնակցում եւ պատվով է ներկայացնում Հայաստանը։ Միության մարզիկները շատ պատրաստված են, այդ իսկ պատճառով որոշել են աջակցել, ասել է բարերար ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ , որպեսզի այսուհետ հաղթանակներն առավել շատ լինեն։ Նշենք՝ որ Մարգարյանը ուրախ է, որ կարողանում է նեցուկ լինել նման լուրջ կառույի օգտակար լինելով, որպեսզի հետագա հաջողությունները տեսանելի լինեն, ասել է բարերարը նշելով՝ որ առավել ևս այդ կառուցի հիմնադիրն իմ ընկեր, աշխարհի բազմակի չեմպիոն Կամո Ունանյանն է»։
ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ խոսելով Հայաստանի կարատեի միության հետ առաջիկա համատեղ աշխատանքների մասին՝ ասել է . «Հաջորդ տարվա հետ կապված բավականին մեծ պլաններ կան, սակայն կառանձնացնեմ մեկը: Հայաստանի կարատեի միության հավաքականը կմասնակցի տարբեր վարկածներով Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին։ Իմ կողմից հնարավորինս ամեն ինչ կանեմ, որ միությունը մասնակցի մեծ կազմով»,- ընդգծել է Կարեն Մարգարյանը։ Իսկ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆՆ ԷԼ՝ ասել է, որ «Ուրախ եմ, որ այս օրերին կան նման մարդիկ, ովքեր ուզում են ինչ-որ կերպ աջակցել այս սպորտաձեւին։ Կարենը իմ վաղեմի ընկերն է, անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր մարդ, անհատ, ով ուզում է աջակցել սպորտին՝ միայն գովելի է, քանի որ այս դժվարին ժամանակներում մենք կարող ենք մասնակցել եւ տարբեր երկրներում բարձր պահել մեր երկրի պատիվը՝ ծածանելով Հայոց եռագույնը, քանի-որ միշտ չէ, որ գտնվում են այդպիսի ջատագով և հայրենասեր մարդիկ»։
ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ