Նոյեմբերի 10-ին մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ՝ լեռներում տեղ-տեղ թաց ձյան տեսքով։ Օդերեւութաբանները ցերեկվա ժամերին կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ 14-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կիջնի 4-6 աստիճանով, բայց արդեն հանգստյան օրերին նորից փոքր-ինչ կբարձրանա։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +14+16։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +7+11,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +6+9,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+13,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +6+9,
Լոռիում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +10+14,
Տավուշում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +12+16,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +6+8,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +10+14,
Արարատում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14+17,
Արմավիրում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +14+17,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+10,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14+16,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +17+20,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+13։