ՍԱՏՄ-ում ի՞նչ է քննարկվել ձկնամթերք արտահանողների հետ

ՍԱՏՄ պաշտոնական էջից տեղեկանում ենք , որ  ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը հանդիպել է ձուկ-ձկնամթերքի արտահանմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝
  Ձկան արտահանման ոլորտում առկա խնդիրների քննարկման նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել համապատասխան գործունեությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:Բացի այդ
  Քննարկվել են ձկան արտահանման գործընթացներին ու փաստաթղթաշրջանառությանը, մասնավորապես՝ նմուշառման անասնաբուժական ենթահսկման բեռների համար տրվող ձև 8 համապատասխանության տեղեկանքի տրամադրման գործընթացին, հանգստյան օրերին արտահանման կազմակերպմանն վերաբերող և այլ հարցեր։
Շեշտելով, որ ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած ճյուղերից է, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Հարությունյանը վստահեցրել է. Տեսչական մարմինը, որպես ոլորտը կարգավորող կառույց, անում է առավելագույնը արտահանման գործընթացը տնտեսավարողների համար հնարավորինս արագ ու անխոչընոտ կազմակերպելու համար:
  Ձուկ-ձկնամթերք արտահանող գործարարները խոսել են արտահանման ժամանակ առաջացող այն խնդիրների մասին, որոնց լուծման համար ակնկալվում է պետական միջամտությունը՝ նաև արձանագրելով ՍԱՏՄ սահմանային տեսուչների պատշաճ, օրենսդրությանը համապատասխան աշխատանքն ու աջակցելու պատրաստակամությունը:
Լրատվություն
Spread the love