Եղանակը Հայաստանում

Նոյեմբերի 14-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հնարավոր են կարճատեւ անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +16+18։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+15,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +12+16,

Լոռիում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +16+19,

Տավուշում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+20,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+17,

Արարատում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +16+19,

Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +15+18,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +11+13,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +16+19,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +26+29,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+23։

Spread the love