Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին խաղաղության պայմանագրի իր տարբերակի ներկայացումը ձգձգելու մեջ

Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ ուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը՝ համապատասխան բացատրական նշումներով, և մոտ ժամանակներս սպասվում է Հայաստանի պատասխանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական – Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Չնայած հրապարակային հայտարարություններին մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու պատրաստակամության մասին, հայկական կողմը երկու ամսից ավելի հետաձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը։ Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ սա պատմական հնարավորություն է, և խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա, հատկապես Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումից հետո։ Թե որքանով է Հայաստանը դրան պատրաստ  այժմ, լուրջ հարցեր է առաջացնում։ Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ։ Ադրբեջանի կողմից առաջարկված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համաձայն՝ խաղաղության համաձայնագրի տեքստը կարող է ավարտվել ավելի արագ՝ երկկողմ ինտենսիվ բանակցությունների միջոցով։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է». – գրել է Հաջիևը։

Spread the love