Նոյեմբերի 15-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները տեղ-տեղ կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, բայց արդեն ուրբաթ նորից կսկսի իջնել։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +16+18։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +12+15,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+13,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +14+16,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +11+14,
Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +17+20,
Տավուշում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +19+23,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +10+13,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+17,
Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +18+20,
Արմավիրում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +17+19,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+12,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +17+19,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +20+24,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +16+20։