Երևանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Գանջալյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք․ Երևան): Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

– արտադրական շինության պատերի մակերևույթները  պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող  նյութերից, հեշտությամբ չեն մաքրվել և անհրաժեշտության դեպքում հնարավոր չի եղել ախտահանել,

– արտադրական շինության առաստաղը մասնակի վնասված է եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը։

Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

 

Spread the love