ՔՊ-ն քաղաքացիական պատերազմ է սկսել Վարդենիսի բնակիչների դեմ․ Գեղամասարի համայնքապետ

ՔՊ-ն քաղաքացիական պատերազմ է սկսել Վարդենիսի բնակիչների դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը` հավելելով, որ  դեկտեմբերի 30-ի ավագանու նիստը, քաղաքապետի ընտրությունը կայացել է օրենքի սահմաններում։
Նրա խոսքով՝ այսօր ոստիկանությունը իրավունք չուներ թույլ չտալ ավագանու ընտրված անդամներին մուտք գործել Վարդենիսի քաղաքապետարանի շենք։
«Գործընթացներին միջամտում է անմիջապես կառավարությունը, ոստիկականական զորքերը, այս տեսարանը շատ տգեղ է դիտվում։ Նախապես հայտարարվել էր, կայքում տեղադրված էր, որ այսօր երդմնակալության արարողությունը լինելու է։ Եթե ամեն ինչ տեղի է ունեցել սահմանադրական օրենքների համաձայն, ապա մեր ոստիկանները պարտավոր էին ոչ թե փակել քաղաքապետարանի մուտքը, այլ միջոցներ ձեռնարկել, որպեսզի անխոչընդոտ տեղի ունենա երդմնակալությունը»,-ասաց նա։
Հակոբ Ավետյանի խոսքով՝ որևէ գիտակից մարդ չի կարող ընդունել, որ ոստիկանների գործողությունը նորմալ է։
«Այս իրավիճակը համարում եմ սահմանադրության ոտնահարում մեր կառավարության կողմից»,- ասաց նա։

Լրահոս News am.
Spread the love