ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Երեւանի ու Բաքվի եւ պատերազմի պատրաստվելու մասին, հայտնել է, որ ծանոթ չէ դրանց, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Փաշինյանը Երեւանում տեղի ունեցած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել էր, որ Հայաստանը նոր թեժացման սպառնալիք է տեսնում Բաքվի կողմից իրականացվող այսպես կոչված «արեւմտյան Ադբեջանի» հայեցակարգի պատճառով։ Նա նաեւ հայտարարել էր, որ Երեւանի համար անհասկանալի է Բաքվի դիրքորոշումը, որը հրաժարվում է վերադարձնել գերիներին։
«Ես, ցավոք, ոչինչ ասել չեմ կարող, որովհետեւ ծանոթ չեմ պետական մակարդակով Ադրբեջանի նման հայտարարություններին։ Մենք լսել ենք երկրի ղեկավարության՝ Ադրբեջանի ղեկավարության միանգամայն այլ հայտարարություններ, որոնցում ասվում է մի փուլի ավարտի անհրաժեշտության եւ խաղաղության պայմանագրի կնքման պատրաստակամության մասին։ Ուստի, կոնկրետ Փաշինյանի հայտարարությունների այդ մասով ոչինչ ասել չեմ կարող»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում ընդունել Փաշինյանի հայտարարությունները։