Նոյեմբերի 21-ի գիշերը հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով, ճանապարհներին՝ մերկասառույց, օդերեւութաբանները տեղ-տեղ կանխատեսում են բուք։ Օրվա մնացած ժամերին տեղումները կշարունակվեն առանձին վայրերում։ Հյուսիսարեւմտյան քամին կուժգնանա՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում է անձրեւ, օրվա մնացած ժամերին՝ առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +9+11։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +1+5,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ 0+4,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +5+8,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0+3,
Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +2+6,
Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +6+11,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2+1,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+10,
Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+13,
Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+13,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ 0+2,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +11+13,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +8+12,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +2+6։