ԱՄԻՕ ԲԱՆԿ` նոր բրենդ հայաստանյան բանկային համակարգում . նոր հայեցակարգ, նոր գույներ, նոր մոտեցումներ

ՀԱՅԲՒԶՆԵՍԲԱՆԿԸ հայտարարեց վերաբրենդավորման մասին, ներկայացրեց նոր անվանումն ու ապրանքային նշանը՝ նոյեմբերի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում:

Բանկը հաճախորդներին է ներկայանում նոր բրենդով, հայեցակարգով և արժեքներով:

Իրականացնելով ամբողջական վերաբրենդավորում՝  Բանկն այսուհետ ներկայանում է ԱՄԻՕ ԲԱՆԿ անվանմամբ:

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ գործունեությունը միտված է հաճախորդների տարբեր խմբերի համար ֆինանսական հասանելիության ապահովմանը և բանկային գործում միջազգային առաջադեմ փորձի ներդրմանը:

Նոր Բրենդի տեսլականն է՝ լինել հոգատար գործընկեր ֆինանսական և հարակից ծառայությունների ոլորտում:

AMIO-ի լոգոն՝ վառ և ընկերական ժպիտով, խորհրդանշում է բոլոր հաճախորդների համար ջերմ և ընկերական մթնոլորտ ստեղծելու մոտեցումը:

ԱՄԻՕ ԲԱՆԿՆ իրագործելու է զարգացման նոր ծրագրեր՝ արդիականացված թվային և նորարարական ծառայություններով: Հայտնվելով զարգացման նոր մակարդակում՝ Բանկը, միջազգային լավագույն փորձի արդիական չափորոշիչների ներդրմամբ, նորովի է մրցակցելու համակարգում՝ ընդառաջ գնալով բոլոր մարտահրավերներին։

«ԱՄԻՕՆ իր հոգատարությամբ, անմիջականությամբ ու ժպիտով այսուհետ ձեր կողքին է լինելու՝ թելադրելով նոր մշակույթ հայաստանյան բանկային համակարգում»,- ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Խորհրդի նախագահ Ալֆրեդ Մոէկլին նշեց, որ հաճախորդակենտրոնությունը, պրոֆեսիոնալիզմը, վստահությունը, դինամիկան ու ազնվությունը ամբողջացնում են այն արժեքները, որոնք էական են Բանկի համար և որոնց օգնությամբ ԱՄԻՕ թիմը շարժվելու է առաջ:

Մեր կարգախոսն է՝ հոգատար մոտեցում յուրաքանչյուրին:

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը ներկայացրեց AMIO-ի առաքելությունը՝ թվային նոր տեխնոլոգիաներով և ֆինանսական հասանելի լուծումներով աջակցել մարդկանց կարևոր նախաձեռնություններում` հեշտ ու հարմար դարձնելով նրանց կյանքը:

«Եվ, իհարկե, մենք առաջ ենք շարժվելու մեր հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ միասին: Սա է այն հենքը, որի օգնությամբ ԱՄԻՕՆ հարթելու է իր ճանապարհը՝ նորարարական ծառայություններ մատուցելով հոգատար և վստահելի միջավայրում»,- հավելեց Վաչության նախագահը:

Ահա այդքան սպասված պահը՝ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդիսավոր կերպով հանձնեց  ԱՄԻՕ ԲԱՆԿԻ լիցենզիան Վարչության նախագահ Գևորգ Թառումյանին:

ԱՄԻՕ թիմը գործընկերների հետ միասին նշեց համատեղ աշխատանքի ոգևորիչ արդյունքը՝ վերաբրենդավորման մեկնարկից մինչև նոր բրենդի գործարկում: Իսկ առջևում նոր նպատակներն են՝ իրականություն դարձնելու համար ԱՄԻՕ-ի հաճախորդների ամենահամարձակ և նորարար նպատակները:

 

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

 

 

Spread the love