Իրանը հայտարարել է պատերազմի շարունակման դեպքում Իսրայելի դեմ նոր ճակատների անխուսափելիության մասին

Իսրայելի դեմ պայքարի նոր ճակատների բացումն անխուսափելի կդառնա, եթե ռազմական գործողությունները շարունակվեն Գազայի հատվածում։ Լիբանան կատարած այցի ժամանակ նման կարծիք է հայտնել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Եթե պատերազմը շարունակվի, ապա նոր ճակատների բացումն անխուսափելի է», – նշել է Աբդոլլահիանը, հայտնում է  Al Mayadeen հեռուստաալիքը։

«Եթե զինադադարը չշարունակվի, հանգամանքները տարածաշրջանում կփոխվեն, և   ռազմական գործողությունների մասշտաբները կընդլայնվեն»,- հավելել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։

 

Spread the love