Իզվեստիա. Ղազախստանում ցուցարարները գրավել են Ալմաթիի օդանավակայանը Posted on January 5, 2022January 5, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ Գյումրիում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպում(Տեսանյութ) «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ) Ղազախստանում ցուցարարները գրավել են Ալմաթիի օդանավակայանը։ Այս մասին հունվարի 5-ին հայտնում է Orda.kz կայքը, փոխանցում է Իզվեստիա թերթը։Օդանավակայանի աշխատակիցներին տարհանում են։ Ավելի վաղ աշխատանքը դադարեցրել էր նաեւ Ակտաու քաղաքի օդանավակայանը։ Մայրաքաղաք Նուր Սուլթանում գտնվող Նուրսուլթան Նազարբաեւի օդանավակայանը չեղարկել է թռիչքները։ Չեղարկման որոշումը կայացվել է քաղաքում սահմանած պարետային ժամի պատճառով։Ռեժիմը գործում է տեղական ժամանակով 23:00-ից հետո:Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է Մոսկվա-Ալմաթի չվերթը Ղազախստանում հակակառավարական ցույցերի ֆոնին։ Անկարգությունների ժամանակ, ըստ իշխանությունների վերջին տվյալների, ծեծի է ենթարկվել մոտ 500 մարդ, այդ թվում՝ 130 կին ու տարեց։ Այրվել է 120 մեքենա, այդ թվում՝ 33 շտապօգնության եւ հրշեջ մեքենա։ Ղազախստանում բողոքի ցույցերը սկսվել են հունվարի 2-ին։ Հեղուկ գազի գնի թանկացումից դժգոհ բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացնում։ Վառելիքը մեկ լիտրի համար 60 տենգեից (10 ռուբլի) թանկացել է մինչեւ 120 (լիտրի համար 20 ռուբլի): Իշխանությունները ստեղծե; են կառավարական հանձնաժողով եւ խոստացել նվազեցնել գները։ Սակայն բողոքի ցույցեր են սկսվել նաեւ այլ քաղաքներում։ Հունվարի 4-ի երեկոյան անկարգություններ ու բախումներ են սկսվել ոստիկանության հետ։ Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել։ Երկրի նախագահը ԱԴ ռեժիմ է մտցրել մի շարք շրջաններում։ Հունվարի 5-ին նա պաշտոնանկ է արել կառավարությանը։ Post Views: 203 Spread the love