Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատմության մեջ կմտնի որպես «Գազայի դահիճ»։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ, տեղեկացրել է «Անադոլուն»։
«Նեթանյահուն, որը կատարել է վերջին հարյուրամյակի մեծագույն չարագործություններից մեկը Գազայի հատվածում, արդեն իր անունը գրել է պատմության մեջ որպես «Գազայի դահիճ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Նեթանյահուի վարչակազմի հայտարարությունները հույս չեն թողնում, որ հումանիտար դադարը Գազայի հատվածում կվերածվի մշտական հրադադարի։ Նա նշել է, որ հումանիտար դադարի ֆոնին Անկարան մտադիր է ակտիվացնել իր շփումները, որպեսզի հասնի որքան հնարավոր է շատ գերիների արձակման եւ հրադադարը վերածի մշտականի։