Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ կայացել է մարզխորհրդի հերթական նիստը ՝ մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ գլխավորությամբ , որին ներկա են գտնվել Կոտայքի մարզի համայնքների ղեկավարները և Կոտայքի մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուները :
Նիստի օրակարգի առաջին կետով քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը ներկայացրել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի մասին:
Ներկայացվել է նաև 2024 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի կազմման և ներկայացման գործընթացի ներկա փուլը:
Համայնքների ղեկավարներին առաջարկել եմ խոշորացույցի ներքո պահել այս պահին իրականացվող ծրագրերը և շինարարական ընկերությունների հետ համագործակցել` աշխատանքները որակյալ և սահմանված ժամկետներում ավարտելու նպատակով:
Անդրադարձ է կատարվել նաև 2023 թվականին պետական բյուջեով մարզում իրականացված ճանապարհաշինական աշխատանքների մասին:
Ընթացիկ տարում մարզի տարածքում նախատեսված էր իրականացնել 102 կմ երկարության միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ` ընդհանուր 13,5 մլրդ. դրամ բյուջեով:
Ուրախությամբ եմ ընդգծում, որ աշխատանքների մեծ մասն ավարտված են, որոշներն էլ ընթացքի մեջ են:
Արդյունքում, տարեվերջին պետական բյուջեի ֆինանսավորմամբ մարզում ունենալու ենք նախատեսվածից էլ ավել` շուրջ 117 կմ վերանորոգված միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներ:
Մարզպետ՝ Ահարոն Սահակյանի տեղեկացմամբ ճանապարհաշինական ծրագրերի ուղղությամբ մեր համայնքների ղեկավարներին առաջարկել եմ սեղմ ժամկետում մարզպետի աշխատակազմ ներկայացնել հաջորդ տարվա ընթացքում վերանորոգման ենթակա ճանապարհահատվածներն ըստ առաջնահերթության:
Օրակարգի երկրորդ կետով համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին զեկույցով հանդես է եկել մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Համլետ Ստեփանյանը՝ ներկայացնելով բոլոր հարկատեսակների մասով այս պահին առկա պատկերը:
Համայնքների կողմից գեներացվող սեփական եկամուտների հավաքագրման պլանավորումը առկա իրողություններին համապատասխանեցնելու նպատակով համայնքների ղեկավարներին ևս մեկ անգամ առաջարկել և հորդորել եմ, համագործակցելով մարզպետի աշխատակազմի մասնագետների հետ, կատարել համայնքների նախորդ տարիների բյուջեների վերլուծություն և առաջիկայում կազմակերպել բյուջեի իրատեսական պլանավորում և կազմում, ինչպես նաև շարունակական աշխատանքներ տանել նաև բնակիչների հետ՝ մինչև տարեվերջ ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:
Նիստի շրջանակում քննարկվել են այլ հարցեր ևս:
Լրահոս