Էրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիան միշտ հանդես է եկել խաղաղության օգտին

Թուրքիան հետևողականորեն հանդես է եկել խաղաղության օգտին բոլոր ճգնաժամերի ժամանակ և ջանքեր է գործադրել դրանք լուծելու «արդարության և հավասարության» հիման վրա։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դուբայում կլիմայի փոփոխությանը նվիրված համաշխարհային գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Իսրայելական ագրեսիայի հետևանքով ավելի քան 16 հազար անմեղ պաղեստինցիների՝ հիմնականում երեխաների և կանանց մահը ոչ մի բանով չի կարող արդարացվել», – հավելել է նա, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանը նշել է, որ անհրաժեշտ է միջազգային իրավունքի առաջ պատասխանատվության ենթարկել հանցագործությունների մեղավորներին։

Spread the love