Իսրայելի հետ գերիների փոխանակում չի լինի, քանի դեռ Գազայում հրադադար չի հաստատվել. ՀԱՄԱՍ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Սալեհ Ալ-Արուրին շաբաթ օրն Al Jazeera-ին ասել է, որ Իսրայելի հետ այլևս գերիների փոխանակում չի լինի, քանի դեռ Գազայում հրադադար չի հաստատվել։

Արուրին ասել է, որոնք պատանդները դեռևս պահվում են ՀԱՄԱՍ-ի կողմից, իսրայելցի զինվորներ և քաղաքացիական անձինք են, ովքեր նախկինում ծառայել են իսրայելական բանակում:

Նա ասել է, որ նրանք ազատ չեն արձակվի այնքան ժամանակ, քանի դեռ կրակի դադարեցումը ձեռք չի բերվել, և բոլոր պաղեստինցի ձերբակալվածները նույնպես ազատ չեն արձակվել:

«Թող պատերազմն իր հունով գնա։ Այս որոշումը վերջնական է։ Մենք այս հարցում զիջումների չենք գնա»,- ասել է Արուրին։

Spread the love