Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է(ֆոտոշարք)

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է: Այն ընդունվել է 1992թ-ին ՄԱԿ-ի կողմից, որը կոչ է անում աշխարհի երկրներին այդ օրը կազմակերպել միջոցառումներ հաշմանդաների խնդիրների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով, քայլեր ձեռնարկել հաշմանդամների պայմանները բարելավելու համար: Ինչպես «Progressarmenia.com -ին  տեղեկացրեցին իրավապաշտպան ՀԿ-ից Հանրապետությունում կա 177 հազարից ավելի հաշմանդամ, որից 8 հազարից ավելին երեխաներ են: Հայաստանում հաշմանդամների խնդիրը մշտապես մնում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվում են բազմաթիվ ծրագրեր հաշմանդամների համար բարենպաստ պայմաններ ապահովելու համար: Հայաստանում գործում են նաեւ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մի շարք  հասարակական կազմակերպություններ որոնց   գործունեությամբ նպաստում է հասարակության մեջ հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովմանը: Արարատի մարզում ակտիվ  գործուներություն է իրականացնում  «Արտաշատ Իրավապաշտպան» ՀԿ-ն , որը տասնյակ տարիներ եղել է մարզի հաշմանդամենրի և խոցելի խավի կողքին այդ են փաստում հարյուրավոր  շահառուները:

 

« Արտաշատ Իրավապաշտպան  ՀԿ  նախագահ Արուս Հովհաննիսյանի  խոսքով, ականատես են լինում, երբ մարզերում  երբեմն անտեսված են լինում հաշամանդամենրը իրենց խնդիրներով և պահանջներով : «Դա պետք է ազդակ  լինի շատերի համար և նրանք դեմքով շրջվեն դեպի խոցելի խավը: Այո, առաջընթաց կա, սակայն հաշմանդամի խնդիրները բազմաթիվ են: Այսօր հաշմանդամ ունեցող անձնաց համար բացակայում են մատչելի պայմանները բոլոր բնագավառներում,-ասաց Ա. Հովհաննիսյանը: Նա նշեց, որ հաշմանդամի առաջնային խնդիրներից է նաեւ զբաղվածությունը, կյանքի որակի բարձրացումը , սակայն մենք հնարավորինս մարզում իրականացնում ենք մի շարք ծրագրեր, որոնք մի փոքր մեղմում են առօրիան: Այդ թվում առողջապահական անվճար ծրագրերի իրականցումը, (հետազոտություն, ակնաբուժների այց և զննում, ակնոցների տրամադրում և այլն): Մեր ուշադրության կենտրոնում են, արցախահայերը, զինհաշմանդամներն ու նրանց ընտանիքները, զոհված զինծառայողներն ու ընտանիքները, երեխաները, տարեցները և առհասարակ այն խնդիրները, որոնք ունեն հաշմանդամները դա փորձում ենք ԲԿ-ների , բարերարներ-դոնորների հետ համատեղ լուծել: Մեր ՀԿ միջոցներով բազմաթիվ հենասալյակներ, սալյակներ , քայլակներ և այլ պարագաներ նվիրաբերել ենք ԲԿ-ներին այդ թվում Արտաշատ ԲԿ-ին: Մեր ծրագրերը շարունակական են լինելու , մենք շնորհակալ ենք մեզ աջակցող բոլոր կառույցներից , ովքեր մեր մեծ ընտանիքի կողքին են:  Ըստ Ա. Հովհաննիսյանի ՝  այսօր այցելել են Արտաշատի տարածաշրջանի  մի շարք բնակավայրեր և Արտաշատ քաղաք, որտեղ հանդիպել են հաշմանդամենրին և նվերներ են հանձնել բոլորին, ինչպես նաև արցախից բռնի տեղահանված արցախցիներին:Բազմաթիվ հաշմանդամություն ունեցող անձինք  Մրգավան, Հնաբերդ, Մրգանուշ, Ազատավան, Արտաշատ և Արևշատ համայնքներում  այսօր իրենց  հիշված և կարևոր զգացին մեր այցից :

Հիշեցնենք , որ կազմակերպության շահառու անդամների խոսքերով՝ այսօրվա այցը շատ սպասված էր , դա նորից հնարավորություն է տալիս նորից կարևոր զգալու համար հասարակության մեջ , քանզի հաճախ իրենք անտեսված են շատերի այդ թվում հարազատների կողմից, սակայն «Արտաշատ Իրավապաշտպան» ՀԿ նախագահ Արուս Հովհաննիսյանի կողմից մենք ուշադրության պակաս չունենք:

Լրատվություն

Spread the love