ԱՄՆ-ն հայտարարել է Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել հումանիտար դադարը վերսկսելու և Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակման ուղղությամբ։ Այս մասին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք կարծում ենք, որ պատանդների մեջ կա մոտ ութ ամերիկացի։ Նրանցից առնվազն մեկը կին է։ Մենք անում ենք հնարավորը նրանց ազատ արձակման համար։ Մենք մշտապես աշխատում ենք տարածաշրջանի մեր գործընկերների հետ՝ փորձելով վերականգնել հումանիտար դադարը»,- ասել է նա։

«Մենք ակնհայտորեն ցանկանում ենք, որ ՀԱՄԱՍ-ը ոչնչացվի որպես սպառնալիք Իսրայելի ժողովրդի համար: Դրան դեռ չի հաջողվել հասնել»,- ասել է Քիրբին՝ հավելելով, որ ԱՄՆ-ը «շարունակում է աջակցել Իսրայելի ռազմական գործողությանը» անկլավի հարավում։ «Միաժամանակ մենք ցանկանում ենք համոզվել, որ նրանք [իսրայելցիները] առավելագույնս հաշվի են առնում անմեղ խաղաղ բնակիչների կյանքին սպառնացող վտանգները», – եզրափակել է նա:

Spread the love