ԵԱՏՄ-ն եւ Իրանը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին

ԵԱՏՄ-ն եւ Իրանը պատրաստվում են  դեկտեմբերի վերջին ստորագրել համաձայնագիր ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Ալեքսանդր Պանկինը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե մենք խոսում ենք ԵԱՏՄ-ի մասին, ապա դա ըստ էության ստանդարտ համաձայնագիր է ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին, որը վերաբերելու է երկու կողմերի համար ապրանքների որոշակի հավաքածուի։

ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի խոսքով՝ փաստաթուղթը ստորագրվելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակում դեկտեմբերի վերջին։ Փոխնախարարը չի նշել, սակայն, թե ով է ստորագրելու փաստաթուղթը Իրանի կողմից։

Spread the love