Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք սեփական արտադրության բիոպարկուճի օգնությամբ

Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք սեփական արտադրության բիոպարկուճի օգնությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցայն տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը, տեղեկացրել է Mehr-ը։

Վկայակոչելով տեղական բիոպարկուճի հաջող փորձնական արձակումը՝ Զարեփուրը նշել է, որ համաձայն երկրի տիեզերական ճյուղի 10-ամյա պլանի՝ Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք բիոպարկուճի օգնությամբ։

Նորագույն իրանական կենսաբանական պարկուճը հաջողությամբ արձակվել է «Սալման» կրիչ հրթիռի օգնությամբ դեկտեմբերի 6-ին։ Այն արձակվել է Երկրի մակերեւույթից 130 կիլոմետր բարձրության վրա՝ անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակման եւ ստեղծման համար։

Spread the love