ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կազմել է 404.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.53 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.52 դրամ (նվազել է 0.32 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 505.80 դրամ (նվազել է 1.63 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.49 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 400-403.50 դրամով, վաճառվում է 406-408.50 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 425-433 դրամով, վաճառվում է 442-445 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.19-4.45 դրամով, վաճառվում է 4.59-4.74 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 404 դրամով, վաճառվում՝ 407 դրամով:
Եվրոն գնվում է 435-436 դրամով, վաճառվում է 440 դրամով:
Ռուբլին գնվում է 4.45-4.46 դրամով, վաճառվում է 4.52-4.55 դրամով: