Գեղարքունիքում մարտական գործողությունների հետեւանքով հայկական կողմն ունի երկու զոհ

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ այսօր՝ հունվարի 11–ին, ադրբեջանական կողմի սադրանքի հետեւանքով սկիզբ առած մարտական գործողություններում հայկական կողմն ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ ունի զոհեր։
Ըստ տելեգրամյան ալիքների, զոհվել է երկու  զինծառայող։
Այս տեղեկությունները  փորձեցինք ճշտել Պաշտպանության նախարարությունից, սակայն կապ հաստատել չհաջողվեց։
Նշենք, որ ըստ ՊՆ–ի վերջին հաղորդագրության, մարտական գործողությունների հետեւանքով հայկական կողմն ունի երեք վիրավոր։

Spread the love