Եթե Շվեդիան փոխի իր մոտեցումը ահաբեկչության նկատմամբ, մենք արդարացիորեն կվերաբերվենք նրանց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Ինչպես գիտեք, երեկ երեկոյան մենք հանգամանալից հանդիպում ենք ունեցել Բայդենի հետ, և այդ հանդիպման հիմնական թեմաները եղել են F-16-ի հետ կապված զարգացումները։ Բայդենն ասել է, որ դրական է վերաբերվում F-16-ի հետ կապված զարգացումներին և պատրաստ է այս հարցի վերաբերյալ ցանկացած առաջարկ ներկայացնել Կոնգրեսին։ Նա ասել է, որ իրեն հատկապես հետաքրքրում է Շվեդիայի նկատմամբ մեր մոտեցումը և մեր խորհրդարանի որոշումը։ Եթե Շվեդիան փոխի իր մոտեցումը ահաբեկչության նկատմամբ, մենք արդարացիորեն կվերաբերվենք նրանց»,- ասել է Էրդողանը։