Հաջորդ տարի տեղի կունենան էական փոփոխություններ արդյունաբերության ոլորտում. էկոնոմիկայի նախարար

Հաջորդ տարի մենք էական փոփոխություններ կտեսնենք արդյունաբերության ոլորտում։ Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա տեղեկացրել է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության իրականացրած լիզինգային ծրագրով երկու-երեք տարում ձեռք են բերվել 250 մլրդ դրամի արդյունաբերական սարքավորումներ։ Նախարարը հավաստիացրել է, որ այդ ծավալը արդյունքներ կտա, պարզապես դա հետաձգված արդյունք կլինի։

Պատասխանելով այն հարցին, թե որ փուլում է գտնվում սառնարանների եւ հեռուստացույցների գործարանների խոստացված գործարկումը, Քերոբյանը նշել է, որ դա մասնավոր ընկերությունների գործն է։

«Մասնավոր ընկերությունները բացվում են, փակվում, վերապրոֆիլավորվում, եւ դա նորմալ է։ Մենք չենք կարող միջամտել այդ ընկերությունների գործերին»,- ասել է նախարարը։

Spread the love