Արցախի լուծարման հրամանագիրն անվավեր ճանաչելու հրամանագիր կա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետորսյանը:
«Այսօր առավոտյան այցելել եմ Արցախի ներկայացչություն, նպատակ ունենալով հանդիպել Սամվել Շահրամանյանին, որպեսզի հորդորեմ մինչև տարվա վերջ անվավեր ճանաչի Արցախի լուծարման ՆՀ-657-Ն հրամանագիրը։ Ցավոք սրտի՝ Շահրամանյանը հարկ չհամարեց ինձ ընդունել, ստիպված էի այլ մարդկանց միջոցով փոխանցել պահանջը։
Իմ տեղեկություններով արդեն նման հրամանագիր կա, ուղղակի չի հրապարակվել, իսկ նման հրամանագրերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
Այս օրերին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի չեղարկման հրամանագիրը հրապարակվի։
Ինչ վերաբերում է Շահրամանյանին, ապա ասեմ, որ երբ նա ԱԱԾ-ի տնօրեն էր, այդ «դյուքանը» զբաղված էր Բակոյի և մյուսների դեմ արտահայտվողներին հետևելով, կեղտ ման գալով, իսկ այդ ժամանակ Արցախում վխտում էին թուրք գործակալները. վերջը բոլորս գիտենք ինչ եղավ։ Բացի այդ, նրա օրոք կործանվեց Արցախը, ապիկար կառավարման արդյունքում ունեցանք նաև հարուրավոր զոհեր բենզինի պայթունից, որի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն հենց ինքը՝ Շահրամանյանն է…
Եվ այդքանից հետո հարկ ենք համարում գնալ հանդիպել հետը՝ չի ընդունում, տեն կացիք…
Դատարանի առաջ պետք է կանգնեն ոչ միայն նախկին թալանչիները (արկադյա, բակո, արայիկ), այլ նաև 22 հոգու նախագահ՝ Շահրամանյանը, որի ձեռքով վերջնականապես հանձնվեց Արցախը…»,- գրել է Պետրոսյանը։