Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը Posted on January 11, 2022January 11, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին.ԿԳՄՍՆ ՏՀՏ-ն կրթության մեջ. ԿՏԱԿՆ-ն ամփոփել է տարին Փոփոխություններ մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկում Շուրջ 1 մլրդ 964 մլն դրամ՝ մի շարք կրթական օբյեկտների շինարարությանը.ԿԳՄՍՆ Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Երևանում այսօր՝ հունվարի 11-ին, մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բանաստեղծի կինը։Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թ. հուլիսի 3-ին Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Տարրական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Գյումրի /Լենինական/, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղի բժշկական ուսումնարանը: 1964-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը:Ուսանելուն զուգընթաց, աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, զուգահեռ՝ նաև «Գրական թերթի» խմբագրությունում՝ որպես սրբագրիչ: 1965-ից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը: 1970 թ. աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում՝ որպես ավագ խորհրդական: 1975-1990 թթ. եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը:1989 թ.նշանակվել է Հայաստանի Գերագույն խորհրդի Աղետի գոտու հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։1991-1999 թթ. եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության՝ Հայաստանի վարչության նախագահը։ 1994-1996 թթ. ընտրվել է Հայաստանի Գրողների միության վարչության նախագահ:1999-2003 թթ.՝ Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական:2005-2007 թթ.՝ «Երևան» վավերագրական ֆիլմերի ստուդիայի տնօրեն:2007-2018 թթ.՝ «Հ1» հեռուստաալիքի տնօրենի խորհրդական: Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1957 թ. Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն՝ 1963-ին: Ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ է, այդ թվում՝ ռուսերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով։ Նրա ստեղծությունները տպագրվել են իտալական, ֆրանսիական, հարավսլավական, իրանական, չինական և ամերիկյան պարբերականներում։ Ռազմիկ Դավոյանի կյանքին ու գործին անդրադարձել են «Լիտերատուրնայա Գազետա», ֆրանսիական «Ֆիգարո» բրիտանական «Թայմզ» և «Ուասաֆիրի» պարբերականները։1969-ին՝ հինգ տարի արգելափակվելուց հետո, հրատարակվում է «Ռեքվիեմը»։ 1972-ին առաջին անգամ Բեյրութում հրատարակվում է «Խաչերի ջարդը» պոեմը, իսկ «Թորոս Ռոսլին» պոեմը առաջին անգամ հրատարակվում է Նյու Յորքում 1984-ին։1990 թ. չեխական հեղինակավոր «Օդեոն» հրատարակչությունը նրա ստեղծագործությունները ներառել է համաշխարհային գրականության անթոլոգիայում։Մրցանակներ և պարգևներ`1971- ՀԼԿԵՄ ԿԿ մրցանակ1985- Հայաստանի պետական մրցանակ2003- ՀՀ նախագահի մրցանակ2012- «ԱՊՀ-ի Աստղեր» մրցանակ (Մոսկվա)1998- «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան2010- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի մեդալ»2009- Երևանի պետական ագրարային համալսարանի Ոսկե մեդալ2010- Երևանի պետական համալսարանի Ոսկե մեդալ2010- Երևանի Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի Ոսկե մեդալ2010- Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Ս. Մեսրոպ և Ս. Սահակ» մեդալ2010- Վալերի Բրյուսովի անվան մեդալՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐՔԵՐ «Իմ աշխարհը» – 1963«Ստվերների միջով» – 1967«Ռեքվիեմ» – 1969«Մեղրահաց» – 1973«Կեղևդ բաց արա» – 1975«Ինչ էր եղել» /մանկական/ – 1971«Պոեմներ» – 1980«Պղնձե վարդ» -1985«Տաք սալեր» -1983«Տխուր փիղը» /մանկական/ -1970«Հանճար և հիշողություն» /արձակ/ – 1986«Ընտիր երկեր» – 1987«Քարե բարձ» – 1989«Ռեքվիեմ» /ամբողջական/ – 1998«Կենսական էներգիայի ուսմունքը»/տեսական/ – 1998«Խաչերի ջարդը» – 1972 /Բեյրութ/«Մինչև որ հասնես նախապապերիդ… » – 1978 /Նյու Յորք/«Թորոս Ռոսլին» /արձակ/ – 1983 /Նյու Յորք/«Բանաստեղծություններ» -1984 /Նյու Յորք/«Ոգեղեն հաց» – 2001թ.«Ծիտիկը ցուցահանդեսում» – 2003թ.«Եթե Աստված կամենա» /վեպ/ – 2008թ.«Մղձավանջներ» – 2010թ.«Կեցցե Հայաստան» – 2010թ.«Բառը» /Համաշխարհային պոեզիայի մատենաշար/ – 2011թ.«Բանաստեղծություններ» /«Հայագիտակ» դասական մատենաշար/- 2011թ.«Ծովինար» – 2015թ.«Գերդաստան» /արձակ/ – 2016թ.«Համատարած Թումանյան» – 2019թ.«Մենք ունենք» /բանաստեղծություններ/ – 2019թ. Post Views: 229 Spread the love