«ՍԵւՎԱՆ» ԲԿ-ՈՒՄ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ԱՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՄԱՏՈՒՑՎՈՒՄ ԵՆ ԽՈՇՈՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԼԻՆԻԿԱՆԵՐՈՒՄ (ֆոտոշարք)

«Սեւանի բուժկենտրոնը, որը սպասարկում է Սևանի տարածաշրջանի թվով 37850 ազգաբնակչության:

Մենք մատուցում ենք բավական լայնասպեկտր հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ` ընտանեկան բժշկություն, ընդհանուր վիրաբուժական ծառայություն, «Շտապ օգնության» ծառայություն:

Կենտրոնում գործում են անեսթեզիոլոգիական և վերակենդանացման, մանկաբարձա-գինեկոլոգիական, վարակիչ հիվանդությունների, մանկաբուժական, նյարդաբանական, մանկական- վերականգնողականուրոլոգիական, և մի շարք այլ բաժանմունքներ»,-այսպես սկսվեց մեր զրույցը «Սեւան» բկ-ի տնօրեն ԱՐԱՄ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով մատուցվող ծառայություններին հավելեց. -Մեզ մոտ վերջերս ներդրվել նաեւ էնդոպրոթեզավորման ծառայություն, որի անհրաժեշտությունը ժամանակի հրամայականն էր։ Մի խոսքով կենտրոնը մատուցում է գրեթե բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցվում են խոշոր քաղաքային կլինիկաներում:

 

Կարելի՞ է ասել, որ համայնքային բկերի վերջին տարիների գրանցած առաջընթացը մարզակենտրոն քաղաքականության արդյունք է։

 

 

-Անխոս… այն փաստը, որ մենք կարողանում ենք բարձր վարձատրությամբ ապահովվել մեր մասնագետներին, մարզային իշխանությունների շնորհիվ է։ Մարզային իշխանությունների աջակցության շնորհիվ քաղիրավական պայմանագրային հիմունքներով բարդ վիրահատությունների դեպքում դրսից նեղ մասնագետներ են հրավիրվում, ովքեր տեղի մասնագետների հետ իրականացնում են ցանկացած միջամտություն։

 

Պարոն Նիկողոսյան, կառանձնացնե՞ք այն խնդրները, որոնք այդուհանդերձ շարունակում են առկախված մնալ։

 

-Առաջին խնդիրը տեխնիկական հագեցվածությունն է, երկրոդ տեղում մասնագետների պակասն է:

 

 –Ինչպե՞ս եք փակում 2023թ.-ը, եւ ի՞նչ անելիքներ ունեք 2024թ.ին:

 

-2023թ.-ը ավարտում ենք արդյունավետ` բկ-ն չունի ոչեւէ տեսակի պարտք, ավելի տարին փակում ենք շահույթով: Գալիք տարում նախատեսում ենք նոր ժամանակակից լաբարատոր սարքավորումներով վերազիննում, լապարասկոպիկ ծառայութնների ներդնում, ինչպես նաեւ դիմածնոտային մասնահետների նրերգավվում: Նախատեսում ենք նաեւ Շտապ օգնության մեքենանների ներգրավվում, ԼՈՌ բաժանմունք, ուզում ենք առաջիկայում նաեւ շենքային պայմանների բարելավում իրականացնենք: 2023թ-ին ծննունդների թվի աճ ունենք: Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել բոլորիս գալիք Ամանորը եւ շնորհակալություն հայտնել Կառավարության եւ Գեղարքունքի մարզպետ Կարեն Սարգսյանին մարզակենտրոն գործունեության եւ առողջապահական համակարգի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի համար: 

 

Զրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

 

 

Spread the love