ԱՄՆ բանակը 2024թ. կունենա նոր գրոհային հրացան

Գալիք տարի Պենտագոնը նոր գրոհային հրացան կունենա Next Generation Squad Weapon (Նոր սերնդի ստորաբաժանման զենք) ծրագրի շրջանակում, տեղեկացրել են ամերիկյան ԶԼՄ-ները։

Ծրագիրը գործարկվել է 2017թ. М4 հրացանը եւ М249 գնդացիրը փոխարինելու համար։

AR-15 – М16 ընտանիքը եւ М4-ի տարատեսակները մոտ 50 տարի եղել են ամերիկացի զինվորի հիմնական զենքը։ Սպասվում է, որ նոր զենքը կկարողանա խոցել զրահաբաճկոնները մեծ հեռավորություններից։

Կոնստրուկտորներն առաջարկել են մի քանի տարբերակներ։ Մասնավորապես, SIG Sauer գերմանական ընկերության ամերիկյան բաժանմունքը աշխատում է 277 FURY տրամաչափի (6,8х51 միլիմետր) XM7 ինքնաձիգի ստեղծման վրա։ Այդ փամփուշտը բարձր էներգիա ունի, ինչի շնորհիվ կարող է հաղթահարել խոչընդոտները, որոնք փոխել են հին 5,45 տրամաչափի հետագիծը։ Դա հաստատել են փորձարկումների ընթացքում։ Բայց նման չափերի հաշվին հրացանը դարձել է զգալիորեն ծանր (3,8 կիլոգրամ 2,88-ի փոխարեն)։

Նոր հրացանը կունենա նաեւ XM157 կրակի կառավարման համակարգ Vortex Optcis ընկերությունից. փոփոխական մեծությամբ նշանառություն, լազերային հեռաչափ, բալիստիկ հաշվիչ եւ կողմնացույց։ Այս բաղադրիչները բավական կլինեն, որպեսզի զինծառայողը ճիշտ նշան բռնի եւ սեղմի կոճակը։

Spread the love