ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԲԱՐՁՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ, ՈՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ (ֆոտոշարք)

«Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հարցազրույցը  «Զրույցը» և «progressarmenia.com»  -ի հետ՝  բժշկական կենտրոնի աճող վարկանիշի,  ձեռքբերումների,  ազգաբնակչության վստահության , բուժառուների թվի ավելացման, քրտնաջան, հետևողական աշխատանքի և հետագա ծրագրերի մասին։

 

-Պարոն  Հարությունյան, ի՞նչպիսի ձեռքբերումներ և բացթողումներ է գրանցել Մարտունու բժշկական կենտրոնը 2023 թվականի ընթացքում։

-Երբեք չպետք է վախենալ խոսել բացթողումների և սխալների մասին, դրանք մեր աշխատանքային գործունեության մի մասն են կազմում։  Միաժամանակ պետք  է նշեմ , որ բժշկական կենտրոնի գործունեության արդյունքում  ձեռքբերումներն ավելի շատ են , քան բացթողումները։

2019 թվականի համեմատությամբ պետպատվերի շրջանակում բուժառուների քանակը ավելացել է 2,5 անգամ, իսկ վճարովի ծառայություններից օգտվողների քանակը  աճել է 5անգամ։

Համայնքի բուժառու բնակչության 50 տոկոսից ավելին դիմում է կենտրոն՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու համար, որի արդյունքում զգալի կրճատվել է մայրաքաղաքի հիվանդանոցներ դիմողների թիվը։

Զգալի ավելացել է բուժանձնակազմի աշխատավարձերը։

-Ինչո՞վ  է պայմանավորված ազգաբնակչության վստահությունը բժշկական կենտրոնի նկատմամբ։

– Ես կարծում եմ , որ դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով։ Յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք։ Առաջին հերթին այն պայմանավորված է Հայաստանի Հանրապետության   կառավարության վարած ճիշտ քաղաքականության հետ՝մարզերում բնակչության բժշկական օգնության և սպասարկման բարձր որակի ապահովմամբ։

Մենք ձեռնամուխ ենք եղել կենտրոնը ապահովել ջեռուցման համակարգով, մշտական տաք և սառը ջրով։ Հիվանդասենյակները վերանորոգվել են և դարձել ավելի հարմարավետ ու ժամանակակից։ Կենտրոնը համալրվել է վերջին սերնդի բժշկական արքավորումներով և այս գործընթացը շարունակական է։ Նշեմ նաև, որ բուժանձնակազմը պարբերաբար մասնակցում է մասնագիտական վերապատրաստումների։ Բժիշկները աչքի են ընկնում իրենց բարձր պատրաստվածությամբ, նվիրված աշխատանքով և կատարում են իրենց պատասխանատու առաքելությունը։

Պարոն  Հարությունյան, ի՞նչպիսի աշխատանքներ են իրականացվել  կենտրոնի մասնագիտական անձնակազմի և նոր բաժանմունքների համալրման առումով։

-Իմ պաշտոնավարման ընթացքում կենտրոնը հագեցել է նոր ժամանակակից  սարքավորումներով , բարերարների միջոցով վերանորոգվել է դիալիզի բաժանմունքը, որը շուրջօրյա սպասարկում է շուրջ հիսուն հիվանդի, ստեղծել ենք թթվածնի կայանը՝ հրատապ կարիքները բավարարելու  և Մարտունի  համայնքի բնակչության անվտանգությունն  ապահովելու համար, առաջիկայում գործելու է ակնաբուժական ախտորոշման կլինիկան,որը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով։ Կենտրոնը իրականացնում է մի շարք կարևոր ծրագրեր և նոր նախագծեր։ Մարտունու բժշկական կենտրոնը վերջին երեք տարիներին համալրվել է նոր բարձր որակավորում ունեցող մասնագետներով։

-Որքա՞ն ազգաբնակչության է սպասարկում Մարտունու բժշկական կենտրոնը։

-Կենտրոնը  սպասարկում է շուրջ 80 հազար ազգաբնակչության, ունենք նաեւ անհետաձգելի բուժօգնության ծառայությունը, որը ունի  երկու շուրջօրյա գործող Շտապ օգնության բրիգադ: Ընդ որում անհետաձգելի բուժօգնության ծառայությունը աշխատում օպերատիվ եւ հնարավորինս արագ արձագանքում հիվանդների կանչերին:

 

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

-Առաջիկայում բժշկական կենտրոնը էլ ավելի վերազինելու, նոր բաժանմունքների հիմնելու ծրագրեր ունենք: Վստահ ենք, որ 2024թ.-ին նոր ասելիքով ու նոր որակով ծառայություններ կմատուցենք մեր ազգաբնակչությանը: Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել  Առողջապահության նախարարությանը մարզակենտրոն ծրագրերի համար, և ՀՀ Գեղարքունիքի  մարզպետ Կարեն Սարգսյանին, ով մշտապես կանգնած է մարզի բժշկական հաստատությունների  խնդիրների կողքին, և հետամուտ առողջապահական ծրագրերի իրագործմանը:

Հարցազրույցը ՝ Կարինե Սարգսյանի

 

 

 

 

 

Spread the love