Էրդողան. Թուրքիան լուծել է տարաձայնությունները տարածաշրջանի որոշ երկրների հետ

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է Թուրքիայի վրա, սակայն ունի գլոբալ հեռանկար, երեքշաբթի հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն։

«Մենք ձևավորել ենք մեր արտաքին քաղաքականությունը, որը կողմնորոշված է  Թուրքիային, սակայն գլոբալ հեռանկարով, և հետդարձի ճանապարհ չկա»,- ասել է Էրդողանը Անկարայում ունեցած ելույթում։

Ըստ նրա, Թուրքիան «ուշադրություն չի դարձրել այն պատերազմ հրահրողներին, որոնք փորձել են երկիրը ներքաշել արյունալի հակամարտությունների մեջ ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում»։

«Չնայած երրորդ կողմերի միջամտությանը, որը հակառակն էր ենթադրում, մենք աշխատել ենք մեր հարևանների հետ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ՝ փոխշահավետ մոտեցման հիման վրա», – ասել է նա:

«Մենք լուծել ենք մեր և տարածաշրջանի որոշ երկրների միջև ծագած տարաձայնությունները և մեր համագործակցությունը վերադարձրել  այն մակարդակին, որը պետք է լիներ… Թյուրքական աշխարհի հետ մեր հարաբերություններում պատմական բարձունքների հասնելով՝ մենք նաև աշխատել ենք Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»,- ասել է նա։

Թուրքիայի հարաբերություններն աֆրիկյան և լատինաամերիկյան երկրների հետ արդեն առաջընթաց են գրանցել՝ նոր չափումներ ձեռքբերելով, հավելել է Էրդողանը։

«Մենք երբեք չենք մերժել մեր երկրին պարզած բարեկամության ձեռքը»,- ասել է նա։

«Թուրքիան կշարունակի նոր ընկերներ ձեռք բերել»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Spread the love