Բաքուն վստահեցրել է, որ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ տրանսպորտային կապը չի ազդի ՀՀ ինքնիշխանության վրա

Իրանով տրանսպորտային նախագծի իրականացումը չի նշանակում, որ Հայաստանով երթուղին այլևս չի դիտարկվելու։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ այս հարցում։ Այս մասին Berliner Zeitung-ին տված հարցազրույցում ասել է նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Հայաստանով Նախիջևանի հետ տրանսպորտային կապերը չեն ազդի Հայաստանի  ինքնիշխանության վրա։ Մենք պատրաստ ենք դիտարկել այնպիսի մոդելներ, ինչպիսին Կալինինգրադն է»,- հավելել է նա։

Spread the love