
Գործող օրենքով ոչ ֆորմալ կրթությունը կրթության լրացուցիչ ուսուցման ծրագիրը կամ ծրագրերի ամբողջությունն է, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասությունն ունեցող կազմակերպության եւ կամ ծառայության միջոցով, սակայն չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման եւ ուսումնառության արդյունքների պաշտոնական ճանաչման` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Ինֆորմալ կրթությունն անձի առօրյա եւ ընտանեկան կյանքի, հանգստի, ժամանցի, աշխատանքային գործունեության եւ այլ տարբեր գործողությունների արդյունքում ձեռք բերված ուսումնառության արդյունքներն են, որոնք, որպես կանոն, կանխամտածված չեն անձի կողմից որպես նպատակային ուսումնառություն, կազմակերպված եւ համակարգված չեն ժամանակի կամ ռեսուրսների առումով, չեն հանգեցնում արդյունքների պաշտոնական ճանաչման` բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Հեղինակների կարծիքով` նախագծի ընդունումը կնպաստի, որ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր տիրապետում են որոշակի մասնագիտական հմտությունների, աշխատանք գտնեն:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ու առաջարկները, կարեւորել նախաձեռնության ընդունումը:
Հանձնաժողովի անդամները ներկայացրել են առաջարկներ:
Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկել Ազգային ժողովի` հունվարի 17-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում: