Եղանակը Հայաստանում

Հունվարի 9-ին հանրապետության առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին  սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռներում՝ ձյան, հարթավայրերում եւ նախալեռներում՝ անձրեւի եւ թաց ձյան տեսքով։ Օդերեւութաբանները նաեւ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/ վրկ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա եւս 3-5 աստիճանով, բայց արդեն չորեքշաբթի կսկսի իջնել։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ եւ մառախուղ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +10+12։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+7,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+6,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +7+9,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +5+8,

Լոռիում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +10+13,

Տավուշում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +12+15,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +2+5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+12,

Արարատում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+13,

Արմավիրում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +10+12,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +3+6,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +10+12,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +16+20,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +10+15։

Spread the love