2023 թվականին սպառողների կողմից ՍԱՏՄ-ն խախտումների և միաժամանակ կեղծ ահազանգերի հետ կապված դիմումներ է ստացել 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը): Այդ մասին Աղվերանում հրավիրված արտագնա ասուլիսի ժամանակ հայտարարեց կառույցի ղեկավար Արմեն Հայրապետյանը:
Վերոհիշյալ թեման խիստ արդիական է և մտահոգիչ սպառողների շրջանում:Բողոքներն իրապես լինում են տեղին և հակառակը ՝ ոչ նպատակային, սակայն մեզ (ՀԿ , progressarmenia.com/ Զրույց)դիմած սպառողների զգալի մասը բողոքում է կիլոգրամով վաճառվող սննդամթերքի (ալրային և շաքարային) հրուշակեղենի լայն սպառման ապրանքատեսակներից, որոնց պիտանելիության ժամկետը հաճախ անցած է լինում, սակայն սպառողը մոլորվում է և ընկնում է (թակարդը) գնելով ժամկետնանց անպետք սնունդ:
Առաջացած խնդիրը բացառելու և տեղում ծանոթանալու համար ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանի խոսքերով՝ նման դեպքերը բացառված չեն , շատ այլ ապրանքատեսակների դեպքում , սակայն սպառողը պետք է վաճառակետում տարային փակցված պիտակավարմանը (մակնշմանը) ծանոթանա կամ փաստաթղթային տարբերակ պահանջի և այդ եղանակով ստուգի տվյալ ապրանքը գնելուց առաջ, քանի-որ հաճախ խանութներում կիսադատարկ տարաներին ավելացնում են հին խմբաքանակի ապրանքներ ՝ այսպիսով մոլորեցնում մեր սպառողներին:
Ի դեպ կիլոգրամով վաճառվող կասկածելի ապրանքների դեպքում պարտադիր պետք է պահանջել մակնշումը հաստատող (փաստաթղթի ձևով):
Հոդվածը՝ Կարինե Սարգսյանի