Պակիստանն Իրանի հետ լարվածության աճի ֆոնին ազգային անվտանգության հանձնաժողով է հրավիրել

Պակիստանի բարձրաստիճան զինվորականները և կառավարության անդամները ուրբաթ օրը կհավաքվեն Ազգային անվտանգության կոմիտեի նիստին՝ Իրանի հետ լարվածության աճի պատճառով, հայտնում է պակիստանյան Dawn լրատվական պորտալը։

Հանձնաժողովի նիստը կգլխավորի վարչապետ Անվար ուլ Հակ Քաքարը։ Ներկա կլինեն նաեւ, մասնավորապես, Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը եւ երկրի հետախուզական ծառայությունների ղեկավարները։

Իրանի հետ լարվածության աճի պատճառով Պակիստանի կառավարության ղեկավարը դադարեցրել է Շվեյցարիայի Դավոսի ֆորումի իր այցը։

 

Spread the love