Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Բաշկորտոստանում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ցույցերը համատարած չեն, կան առանձին դրսեւորումներ։ Այս մասին նա լրագրողներին ասաց ճեպազրույցում։
«Ես չէի համաձայնի զանգվածային անկարգություններ և բողոքի ակցիաներ ձևակերպումների հետ։ Չկան անկարգություններ, բողոքի ակցիաներ։ Կան անհատական դրսեւորումներ, որոնք պատկանում են բացառապես տեղական իշխանությունների եւ իրավապահ մարմինների իրավասությանը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը հետեւում է Բաշկիրիայում զանգվածային ցույցերին։
Բաշկորտոստանի Հանրապետության Բայմակ քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել հունվարի 17-ին դատարանի շենքում, որտեղ ծայրահեղականության գործով դատապարտվել է Ֆաիլ Ալսինովը։ Մի քանի ցուցարարներ ձերբակալվել են։ Քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Հունվարի 18-ին Բաշկորտոստանի ղեկավար Ռադիյ Խաբիրովը հայտարարել է, որ «մի խումբ մարդիկ, որոնցից մի քանիսը գտնվում են արտերկրում», կոչ են անում Բաշկորտոստանն անջատել Ռուսաստանից։