Չինաստանի Պեկինի Քիմիական տեխնոլոգիաների և կլինիկական բժշկության համալսարանի գիտնականները ստեղծել են կորոնավիրուսի նոր՝ 100% մահացու շտամ՝ GX_P2V, հայտնում է Daily Mail-ը։
Կորոնավիրուսի նոր շտամը ստեղծվել է GX/2017 վիրուսի հիման վրա, որը հայտնաբերվել է Մալայզիայի պանգոլիններում (պլասենցային դեկորատիվ կաթնասուններ) COVID-19 համաճարակից մի քանի տարի առաջ։
Գիտնականները գնահատել են նոր վիրուսով վարակվելու հետևանքները՝ օգտագործելով մկների վրա փորձը, որոնց ներդրվել է մարդկային գեն, որը հեշտացնում է վիրուսի մուտքը բջիջներ: Վիրուսի օրգանիզմ մտնելուց յոթից ութ օրվա ընթացքում բոլոր փորձարարկվող կրծողները սատկել են:
Վիրուսի ազդեցությունը կործանարար է եղել մկների թոքերի, շնչափողի, ոսկրային հյուսվածքի, աչքերի և ուղեղի համար: Նշվում է, որ GX_P2V-ը յուրօրինակ կերպով տարածվում է ամբողջ մարմնով։
Չինացի գիտնականների աշխատանքը քննադատության է ենթարկվել գիտական հանրության կողմից։ Լոնդոնի Համալսարանական քոլեջի ինֆեկցիոն հիվանդությունների փորձագետ, պրոֆեսոր Ֆրանսուա Բալուն հետազոտությունը նկարագրել է որպես «սարսափելի և գիտականորեն անիմաստ»: Կանադայի Ռութգերս համալսարանի քիմիկոս, պրոֆեսոր Ռիչարդ Էբրայթն ամբողջ սրտով համաձայնել է Բալուի գնահատականին։
Մասնագետները մտահոգություն են հայտնել նաև լաբորատորիայի կենսաանվտանգության վերաբերյալ, որտեղ իրականացվել են փորձերը։ Էբրայթն ասել է, որ 2016-2019 թվականներին Ուհանում նմանատիպ ուսումնասիրությունները կարող էին նպաստել կորոնավիրուսային համաճարակի առաջացմանը: