Մեր հարևաններն աստղագիտությունը պահում են պետական բարձր հովանու ներքո, գիտությանը տրամադրելով միլիոնավոր դոլարներ. Միքայելյան

Երեկ լրագրողներին արտագնա հանդիպում էր սպասվում Բյուրականի աստղադիտարանում, որտեղ  տարևերջյան ամփոփում էր կազմակերպել ԲԱ տնօրեն` Արեգ Միքայելյանը:Հայաստանում իրականցվում են տիեզերական գիտության բնագավառում զգալի աշխատանքներ, որոնք անհնարին են թվում չնչին բյուջեյով, որը աշխարհի առաջատար պետությունների համար  ճոխություն էր ունենալ այդպիսի աստղադիտարան և նրա պահպանման համար պետական (ներդրում) չկատարալ: Մեր հարևան պետությունները , որոնք ժամանակին տիեզարագնացության, մասնավորապես աստղագիտության բնագավառից (շատ հեռու էին) և  զիջում էին Խորհրդային Հայաստանին (մեզ), սակայն  այսօր հարևանները  պետական հոգածության ներքո են գործում  և միլիոնավար դոլարներ են ստանում աստղագիտությունը զարգացնելու համար:Այս ամենին զուգահեռ ընթացիկ տարում  աշխարհի զարգացած տիեզերագնացները Հայաստան կժամանեն  և կնախապատրաստվեն դեպի Մարս թռիչքներին։ Այս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Նա հավելեց, որ ֆիլմ կնկարահանվի, նախատեսվում է նաև հետազոտություն։

Հիշեցնենք, որ Ավստրիական տիեզերական ֆորումը նախատեսում է 2024 թվականի մարտին Հայաստանում անցկացնել AMADEE-24 անվանումով սիմուլյացիա։ Տիեզերագնացները կպատրաստվեն դեպի Մարս թռիչքներ իրականացնելու համար։

Միքայելյանն ասաց, որ 2023 թվականին աստղադիտարան կատարած այցելությունները ապահովել են ավելի քան 27 մլն դրամի եկամուտ։

«Գիտությունը բարձր մակարդակի վրա պահելու համար միայն աշխատավարձ տալը բավարար չէ։ Մեզ գումար է պետք գիտական ​​ճամփորդությունների, սարքավորումներ ձեռք բերելու համար և շատ ավելին։ Բյուջեի մոտավորապես 82%-ը ծախսվում է աշխատավարձերի վրա, իսկ 18%-ը՝ այլ կարիքների համար։ Ամսվա կտրվածքով  նվազագույնը 100 հազար դրամ  անհրաժեշտ է  աստղադիտական սարքավուրումների պահպանման և ստուգումների համար, սակայն այդ գգումարը խնայվում է  և ինքնուրույն ուժերով  կարգավորում են տեխնիկական պայմանները:

Գիտնականների աշխատավարձերը բարձրացվել են, բայց գիտական ​​հաստատությունների մյուս աշխատակիցները դեռ ստանում են ամսական մոտավորապես 120 հազար դրամ»,- ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը։

Նա հավելեց, որ տարվա ընթացքում աստղադիտարան են այցելել 193 օտարերկրյա հյուրեր, ինչը չի եղել անգամ խորհրդային շրջանի լավագույն տարիներին, և 6-7 տարիների ընթացքում անցկացվել է 47 սեմինար, որին մասնակցել են նաև Նոբելյան մրցանակի դափնեկիրներ:

Անցյալ տարի աստղադիտարանը աշխատանքի է ընդունել երկու արցախցու և երկու վերաբնակչի Ռուսաստանից, որոնցից մեկն ավելի ուշ մեկնել է Իտալիա, իսկ Միքայելյանը մատնանշել է անձնակազմի, հատկապես էլեկտրոնիկայի ինժեներների պակասը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի բոլոր հարևանները ուշադրության կենտրոնում են պահում ոլորտի զարգացումը։

«Ալիևը հատուկ ուշադրություն է դարձրել Շեմախայի աստղադիտարանի վրա, որն իր ողջ պատմության ընթացքում ոչ մի գիտական ​​արդյունք չի տվել։

Վրաստանն էլ ունի աստղադիտարան (Աբաստումանի աստղադիտարանի), բայց սա լուրջ հաստատություն է, որի զարգացման համար երկրի կառավարությունը վերջերս միանգամից 10 միլիոն դոլար է հատկացրել, ինչը համադրելի է մեր աստղադիտարանի 16 տարվա բյուջեի հետ։

Թուրքիայում պատրաստվում են չորս մետր երկարությամբ աստղադիտարան կառուցել, Իրանում արդեն տեղադրվել է 3,4 մետր երկարությամբ աստղադիտակ, այս ամենը խոսում է այն մասին, որ տարածաշրջանի երկրներում ոլորտը գտնվում է լուրջ ուշադրության ներքո»,-եզրափակեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը՝ հույս ունենալով , որ մենք ևս հնարավորություն կունենանք զարգացնելու քանի-որ  աշխարհի զարգացած երկրները գնում են այդ ուղղությամբ:

Կարինե Սարգսյան

Spread the love