Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ «Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը՝ հիմնված մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության, մշակութային սերտ առնչությունների վրա։ Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ հայ-եգիպտական կապերը շարունակում են անշեղորեն ընդլայնվել և խորանալ՝ ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ։ Այս ամենին զգալիորեն նպաստում են վերջին տարիների բարձրաստիճան այցերը, ինչպես նաև երկու ուղղություններով զբոսաշրջային…
Կարդալ ավելինԼատվիան Ուկրաինային 500 անօդաչու թռչող սարք կփոխանցի
Լատվիայի իշխանություններն Ուկրաինային կմատակարարեն ավելի քան 500 անօդաչու թռչող սարքեր, հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։ «Ավելի քան 500 դրոններից բաղկացած ծանրոցն արդեն ճանապարհին է դեպի Ուկրաինա»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։ Անցյալ ամառ Ռիգան իր բոլոր ուղղաթիռներն ու «Սթինգեր» հրթիռները տեղափոխեց Կիև։ Հուլիսի սկզբին The New York Times-ը գրել էր, որ ուկրաինական բանակը սկսել է օգտագործել ինքնավար անօդաչու թռչող սարքեր՝ ռուսական թիրախներին հարվածելու համար։ Նման անօդաչու թռչող սարքը թիրախը տեսնելուց…
Կարդալ ավելինԳազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 12 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera
Գազա քաղաքին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 12 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Նրա խոսքով, Գազա քաղաքի Սաբրա թաղամասում գտնվող բնակելի շենքին իսրայելական հարվածի զոհ է դարձել ութ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Առնվազն չորս մարդ է զոհվել քաղաքի Ալ Սահաբա շրջանում գտնվող առանձնատան վրա հարձակման հետևանքով։
Կարդալ ավելինԼատվիայի ԱԳՆ-ն ողջունել է վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը և ԽԵՀ-ի աջակցությունը Հայաստանին
Եվրամիություն-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշումները կարևոր քայլ են ԵՄ-Հայաստան հարաբերություններում: Այդ մասին նշված է Լատվիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում։ «Ժողովրդավարության, խաղաղության և բարգավաճման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»,- նշված է գերատեսչության գրառման մեջ։
Կարդալ ավելինԳԹԿ-ն մեկնարկել է բուհերում թափուր մնացած տեղերի համար հայտագրման գործընթացը
Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկել է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի համար) հայտագրման գործընթացը: Dimord.am կայքում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ լրացուցիչ մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների համար սահմանված երկու միասնական քննությունից դիմորդն ունի դրական միավորներ՝…
Կարդալ ավելինՊետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարել է մրցույթ
Ըստ Պետական գույքի կառավարման կոմիտեյի փոխանցման ՝Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի վերաբերյալ՝ հայտնում է մրցույթ՝ նշված գույքը վարձակալության հանձնելու նպատակով։ Ամսական վարձավճարի նվազագույն չափը 10,300,000 դրամ է։ Վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի։ Մրցույթի հաղթող է ճանաչվելու լավագույն պայմաններ առաջարկած և ըստ սահմանված կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը, իսկ հավասար գործակիցների միավորների դեպքում նախապատվությունը տրվելու է անշարժ գույքի համար բարձր վարձավճար առաջարկած մասնակցին: Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի օգոստոսի…
Կարդալ ավելինԵՄ խորհուրդը հաստատել է պատմության մեջ առաջին անգամ Հայաստանին ռազմական աջակցությունը
ԵՄ խորհուրդը երկուշաբթի՝ հուլիսի 22-ին, որոշում է կայացրել 10 միլիոն եվրոյի չափով օգնություն տրամադրել Հայաստանի զինված ուժերին, հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։ Աջակցություն կտրամադրվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԵՀՀ) շրջանակներում։ Սա Հայաստանի համար առաջին նման որոշումն է։ Նպատակն է հզորացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական ներուժը և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը։ Աջակցությունը նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի ճկունությունը և արագացնել նրա զինված ուժերի փոխգործունակությունը՝ միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին երկրի հնարավոր…
Կարդալ ավելինԲարձր եմ գնահատում ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացմանն աջակցելու գործում Լիտվայի հանձնառությունը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Առանձնակի կարևորում եմ մեր միջև ձևավորված ջերմ և անկեղծ հարաբերությունները և խորին երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների տեսանելի առաջընթացի գործում Ձեր անձնական ներդրման համար։ Բարձր եմ գնահատում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն…
Կարդալ ավելինԵրևանում աղբահանությունը կիրականացվի GIS համակարգով. թվայնացման գործընթացը մեկնարկել է
Այս պահին իրականացվում են GIS համակարգով աղբամանների տեղադրման աշխատանքներ, որը թույլ կտա տեսնել, թե մայրաքաղաքում որ աղբամաններն են մաքրվել յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ, որոնք են մնացել: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը՝ նշելով, որ GIS համակարգի գործարկման արդյունքում ավելի կառավարելի կդառնա աղբահանության աշխատանքը մայրաքաղաքում: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ այդ համակարգի ներմուծման արդյունքում կարողանալո՞ւ են օնլայն ռեժիմով տեսնել աղբահանության մասով կատարված աշխատանքները:…
Կարդալ ավելինԵրևանի ավագանու որոշման չիրականացումը պետք է խստագույնս պատժվի. Ավինյանը՝ օդի աղտոտվածության մասին
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը հունիսին մայրաքաղաքում՝ չորրորդ ռիսկայնության 27 շինհրապարակներում, որտեղ ընդհանուր առմամբ տեղադրված է 54 սարք, իրականացրել է մշտադիտարկում: Պարզվել է՝ օդի աղտոտվածության միջակայքը տատանվել է «ցածրից միջին», և միայն շատ հազվադեպ՝ 1-2 էպիզոդիկ դեպքով, անցել է բարձր աղտոտվածության մակարդակը: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Վարչության աշխատակիցներն այցելել են շինհրապարակներ՝ նախազգուշացում և տեղատեսում իրականացնելու: Երեք դեպքերից մեկում պարզվել է, որ սարքը տեղադրված է այնպես, որ հարում է ճանապարհին,…
Կարդալ ավելին