Տաթեւիկ Ռեւազյանը հրաժարական է տվել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Հրաժարականի առնչությամբ, նա, մասնավորապես, նշել է. «Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համար, որն ինձ ընձեռվեց՝ գրեթե 4 փորձություններով եւ հաջողություններով լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտին եւ մեր ժողովրդին: Ես հպարտ եմ այն արդյունքներով, որոնց մեր թիմը հասավ, հատկապես՝ մեր երկնքի անվտանգության ապահովանն ուղղված քայլերով: Առաջիկայում հստակորեն տեսանելի…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր
Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, Ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։ Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հանդիպման ընթացքում Կատարի Պետության վարչապետը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցության…
Կարդալ ավելինԱնթույլատրելի էր Բագրատ Եսայանին բերման ենթարկելն ու ձերբակալելը. Լրագրողական ՀԿ-ների հայտարարությունը
Հայաստանյան լրագրողական շուրջ մեկ տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանին ձերբակալելու դեպքին: Հայտարարությունում ասվում է. «Հունիսի 10-ին, առանց նախնական ծանուցման, ԱԱԾ չորս աշխատակից ներխուժել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանի աշխատասենյակ, բերման ենթարկել և ձերբակալել նրան: Ըստ փաստաբան Վահե Եփրիկյանի հաղորդագրության՝ Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-225 հոդվածի 2-րդ մասի (Զանգվածային անկարգությունների…
Կարդալ ավելինՄեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է. Իշխան Սաղաթելյան
Հունիսի 14-ին ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքն է կայանալու։ «Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է։ Դա թույլ տալ մենք չենք կարող։ Հունիսի 14-ին, ժամը 19։30-ին արի՛ Ֆրանսիայի հրապարակ»,- գրել է շարժման առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Կարդալ ավելինԱյսօր ունենք ահռելի քանակությամբ պետական գույք, որը ոչ մի եկամուտ, արդյունք չի բերում երկրին. Փաշինյան
Պետական գույքի արդյունավետ կառավարումը մեր ամենակերոեւոր մարտահրավերներից մեկն է, որովհետեւ այսօր ունենք ահռելի քանակությամբ պետական գույք, որը ոչ մի եկամուտ, արդյունք չի բերում երկրին: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հազարավոր օբյեկտներ, որոնք պետական են, չեն աշխատում ուղղակի կամ չօգտագործվելու պատճառով մաշվում են: Պետք է հասկանանք, թե ինչպես արդյունավետ կառավարենք պետական գույքը: Կան պետական շենքեր, որոնք չեն օգտագործվում, եւ կան պետական գերատեսչություններ, որոնք տարածքներ են վարձակալում այդտեղ տեղավորվելու համար»,-ասաց…
Կարդալ ավելինՌուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները սադրանքների ենթարկելու փորձերը դատապարտված են ձախողման․ Լավրով
Ռուսաստանի եւ Հայաստանի ամուր բարեկամական հարաբերությունները փորձությունների եւ սադրանքների ենթարկելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, կողմերը սերտ կապեր են պահպանում տարբեր ոլորտներում։ Այս մասին հինգշաբթի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «[Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ] մարդկային կապերն անխզելի եւ դարավոր են՝ դա պետությունների միջեւ լավագույն հիմքն է։ Քիչ չեն այդ հիմքը փորձությունների ենթարկել ցանկացողները, բայց ամեն անգամ մենք համոզվում ենք, որ այդ փորձերը դատապարտված են անհաջողության,…
Կարդալ ավելինՀամայնքների նոր խոշորացում կիրականացվի
Ազգային ժողովը հունիսի 9-ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, ինչպես նաեւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին։ Այսպիսով, Հայաստանում կիրականացվի համայնքների նոր խոշորացում։ Արագածոտնի մարզում Արագածավան համայնքը կմիավորվի Թալին համայնքին, Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ համայնքը կմիանա Ճամբարակ համայնքին, Լոռու մարզում կմիավորվեն Ալավերդի, Ախթալա, Շնող եւ Օձուն (Ալավերդի խոշորացված համայք) համայնքները, ինչպես նաեւ Տաշիր, Մեծավան, Սարչապետ համայնքները։ Սյունիքի մարզում Սիսիան եւ Գորայք համայնքները կմիավորվեն։ Այսպիսով, Հայաստանում կհայտնվի 71 համայնք։ Նրանց միավորումը նախատեսվում…
Կարդալ ավելինԿառավարոթյունում քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր, NEWS.am-ին տեղեկացնում են Կառավարությունից: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ բուհական կրթության զարգացումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն և ընդգծել բուհերի՝ միջազգային չափանիշների համապատասխանելիության, բարձրորակ կրթության ապահովման խնդրի կարևորությունը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրների լուծմանը, բուհերի արդիականացմանը, ակադեմիական քաղաքի հիմնման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր: Շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների կողմից ներկայացվել են տարբեր…
Կարդալ ավելինՉավուշօղլուն ընդունել է Պոլսո հայոց պատրիարքին
Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ընդունել է Պոլսո հայոց պատրիարք արք. Սահակ Մաշալյանին եւ Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանին։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոսը, Չավուշօղլուն ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ հույս հայտնել, որ այն կկարգավորվի։ Չավուշօղլուն հետաքրքրվել է պոլսահայ համայնքում ընտրությունների հարցերով եւ ստացել պատասխան, որ շուտով կանոնադրությունը պատրաստ կլինի։ Պատրիաք Մաշալյանը Չավուշօղլուին հայտնել է, որ Ներսես Շնորհալու 850-ամյակի կապակցությամբ ցանկանում են Հռոմկլա եւ հարակից վայրեր (Կիլիկիա)…
Կարդալ ավելինՓոփոխությունը նպատակաուղղված է տնտեսվարող սուբյեկտների գործունեության պարզեցմանն ու դյուրացմանը
Կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության ծրագրերն իրականացնելուն է ուղղված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը: Օրենսդրական նախաձեռնությունն առաջին եւ երկրորդ ընթերցումներով քննարկվել, ապա ընդունվել է հունիսի 9-ին՝ ԱԺ արտահերթ նիստում: Գործող կարգավորումներով առեւտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առեւտրի կենտրոնների, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության համար տնտեսվարողը դիմում է Ֆինանսների նախարարությանը՝ ծանուցելով նման գործունեություն իրականացնելու մասին: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ Ֆինանսների նախարարության փոխարեն կլինի Կառավարության կողմից լիազորած…
Կարդալ ավելին