ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով համապարփակ խաղաղության հասնեն

ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով համապարփակ խաղաղության հասնեն

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին, որ համապարփակ խաղաղության հասնեն, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագայի խթանման գործին: Մենք ողջունել ենք <…> ապրիլի 6-ին Բրյուսելում վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի հանդիպումը՝ ներառյալ խաղաղ բանակցությունների նախապատրաստման դրական դինամիկան եւ սահմանների զատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ձեւավորումը։…

Կարդալ ավելին

Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ նախագահ

Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ նախագահ

Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱՀ ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ «Դա կարմիր գիծն է, որը որեւէ մեկն իրավունք չունի խախտել։ Արցախի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման եւ կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական եւ բարոյական ողբերգություն հայոց պետականության եւ հայ ժողովրդի համար։ Արցախի ժողովուրդը հաստատակամ է եւ չի շեղվելու իր ընտրած ուղուց։ Մենք չափազանց թանկ…

Կարդալ ավելին

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ:

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում ապրիլի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422721-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2130 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3007841 է: Փաստացի այս պահին բուժվում է 2027 պացիենտ, ավելացել է 4-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410393 անձ` վերջին մեկ օրում 6 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների…

Կարդալ ավելին

Հակակոռուպցիոն կոմիտեից օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն սպասելն անիմաստ էր. Աղվան Հովսեփյանի փաստաբան

Հակակոռուպցիոն կոմիտեից օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն սպասելն անիմաստ էր. Աղվան Հովսեփյանի փաստաբան

Հակակոռուպցիոն կոմիտեից օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն սպասելն անիմաստ էր եւ միամտություն կլիներ հույսեր ունենալ դրա առնչությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն՝ անդրադառնալով Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքին։ «Նախաքննության ընթացքը հենց դա էլ ցույց տվեց, որ վարույթն իրականացնող մարմինը միտված էր ձեռք բերել բացառապես մեղադրական բնույթի «ապացույցներ» եւ այդպես էլ եղավ։ Ըստ էության, այդ փաստական տվյալները ակնհայտ է, որ շինծու են, մտացածին…

Կարդալ ավելին

Հայաստանում չափահաս բնակչության 43,7 տոկոսը COVID-19-ի դեմ լիարժեք պատվաստում է ստացել․ Ա․ Ավանեսյան

Հայաստանում չափահաս բնակչության 43,7 տոկոսը COVID-19-ի դեմ լիարժեք պատվաստում է ստացել․ Ա․ Ավանեսյան

Հայաստանում չափահաս բնակչության 43,7 տոկոսը COVID-19-ի դեմ լիարժեք պատվաստում է ստացել։ Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով կառավարության 2021թ․ ծրագրի կատարման հաշվետվությունը։ Ընդ որում, պատվաստման առաջին բաղադրիչն արդեն ստացել է չափահաս բնակչության 49,5 տոկոսը։ Նա հիշեցրեց, որ մայիսի 5-ից պատվաստումների գործընթացն իրականացվում է հասարակական վայրերում, ինչպես նաեւ՝ շարժական կետերում։ «Համայնքներում պատվաստումների արտագնա եւ շարժական արշավներ են իրականացվում։ Պատվաստումներ են կատարվում նաեւ սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց բնակության վայրերում»,- ասաց…

Կարդալ ավելին

Եթե նորից գումար հատկացվի ՀՀ սպառազինության համար, մենք դա կգնահատենք ոչ բարեկամական քայլ եւ կգործենք դրա համաձայն․Ալիև

Եթե նորից գումար հատկացվի ՀՀ սպառազինության համար, մենք դա կգնահատենք ոչ բարեկամական քայլ եւ կգործենք դրա համաձայն․Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դժգոհել է Հայաստանի զինվելուց, ավելին՝ նա կարծում է, որ «անհրաժեշտ է վերջ դնել Հայաստանի զինմանը»։ Նա ավելի հեռուն է գնացել՝ նշելով, որ Ադրբեջանը «որպես ոչ բարեկամական քայլ կընկալի Հայաստանին զինելու համար այլ երկրների կողմից միջոցների հատկացումը»։ «Հայաստանն ինքը փող չունի զենք գնելու համար եւ երբեք չի ունեցել… Եթե նորից գումար հատկացվի Հայաստանի սպառազինության համար, ապա մենք դա կգնահատենք որպես ոչ բարեկամական քայլ եւ կգործենք դրա համաձայն»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ…

Կարդալ ավելին

Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ

Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է. «Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ  և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։ Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը: Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է, երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ․ Սերժ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է, երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։ «Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի և մանիպուլյատորի իր ողջ էությունը: Նա կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս: Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային…

Կարդալ ավելին

Մոռացված ՀԱՅ ականավոր մեծերից մինչև այլասերում, խաբեություն, դավաճանություն, և ուրիշ ոչինչ.հայկական սերիալների իրական պատկերը

Մոռացված ՀԱՅ ականավոր մեծերից մինչև այլասերում, խաբեություն, դավաճանություն, և ուրիշ ոչինչ.հայկական սերիալների իրական պատկերը

Գաղտնիք չէ , որ մեր օրերում հայ թատերարվեստի բեմը իր ավանդույթներին հավատարիմ է մնում` «ծախվածէ», ևարվեստիշատնվիրյալներ, ովքերմեծվաստակունենհայթատերաբեմում, նրանցիցշատերիանուններնանգամչենհիշում, ևթատերականփառատոններումանվերջնույնանուններըմեկըմյուսիհետևիցարձանիկներըշալակած ծափահարում և ողջունում են իրար, չհոգնեցի՞ք, էլ չասեմ սցենարիստների մասին, ովքեր գիրք կրծողի պես այս ու այն երկրից «գողացած» պիեսները իրենցով են անում ու էլ չխոսեմ հեռուստասերիալների անգրագետ հայհոյախառն վարք ու բարքով հասարկությանը հրամցվող իրենց սյուժեները, անգրագետ ու անբարո մտքերը, սակայն որպեսզի մեր ասածը մերկապարանոց  չհնչի թատրոնի, սերիալների և դրամատուրգիայի ներկայիս խնդիրների շուրջ, իր մտահոգությունն արտահայտեց…

Կարդալ ավելին
1 504 505 506 507 508 566