Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում մայիսի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 17 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422917-ի: Այս մասին  տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Վերջին մեկ շաբաթում կատարվել է 8934 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3078174 է: Փաստացի այս պահին բուժվում է 539 պացիենտ, նվազել է 5-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412071 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 21 անձ: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով…

Կարդալ ավելին

Նավթի գները նվազում են

Նավթի գները նվազում են

Երկուշաբթի առավոտյան նավթի գները նվազում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 1,7 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 109,65 դոլարի, WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 1,5 տոկոսով՝ հասնելով մինչեւ 107 դոլարի։ 

Կարդալ ավելին

Հայաստանը կարող է օգտվել Ռուսաստանում կոնյակի արտադրության սպասվող կրճատումից. հնարավորություններն ու ռիսկերը

Հայաստանը կարող է օգտվել Ռուսաստանում կոնյակի արտադրության սպասվող կրճատումից. հնարավորություններն ու ռիսկերը

Օրերս «Սոյուզկոնյակի» նախագահ Դմիտրի Չերնեւը հայտնել է, որ Ռուսաստանում կարող են խնդիրներ ի հայտ գալ՝ կապված կոնյակի արտադրության հետ, քանի որ արդեն ներկրվող դիստիլյատի դեֆիցիտ է նկատվում: Այդ արտադրանքը հիմնականում ներմուծվում է Ֆրանսիայից, Իսպանիայից, ինչպես նաեւ Հայաստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից: Եվրոպայից այժմ դադարեցվել է ներկրումը: Նա հավելել էր, որ եթե մինչեւ ամառ պակասող դիստիլյատը հարեւան երկրներից մատակարարումներով փոխհատուցել հնարավոր չլինի, ապա Ռուսաստանում կոնյակի արտադրությունը կարող է կրճատվել 30 տոկոսով։ Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի…

Կարդալ ավելին

Ես 100 տոկոսով վստահ եմ, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան

Ես 100 տոկոսով վստահ եմ, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան

Ես 30 տարի ասում եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում  չի լինելու։ Ես 100 տոկոսով վստահ եմ դրանում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Այո, ես եղել եմ Ղարաբաղում, եղել եմ Ղարաբաղի ինքնապաշտպանության կազմակերպիչներից, հետո տեղափոխվել եմ Հայաստան։ Ես, ինչպես հայերի մեծ մասը, վստահ եմ, որ Հայաստանը լավ ապագա ունի։ Հայաստանը դեռ չի օգտագործել իր ներուժի մեծ մասը։ Այդ ներուժն օգտագործելու է այստեղ հավաքված երիտասարդությունը»,- ասաց նա։ Սերժ Սարգսյանը հավելել է, որ Ռուսաստանը…

Կարդալ ավելին

Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՇՖ նախագահի պաշտոնում

Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՇՖ նախագահի պաշտոնում

Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՇՖ նախագահի պաշտոնում Ընտրությունում առաջադրվեց միայն ՀՀ երրորդ նախագահի թեկնածությունը։ Նա ընտրվեց 107 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։ Սերժ Սարգսյանը ՀՇՖ-ն գլխավորում է 2004 թվականից։ Նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվեց Սմբատ Լպուտյանը։

Կարդալ ավելին

ԵԿՄ-ն արտահերթ համագումար կանցկացնի Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում

ԵԿՄ-ն արտահերթ համագումար կանցկացնի Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում

Այսօր՝ մայիսի 14-ին, ԵԿՄ վարչությունում անցկացվեց վարչության նիստ՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ԵԿՄ ֆեյսբուքյան էջում: Օրակարգում քննարկվող հիմնական հարցը ԵԿՄ վարչության աշխատանքների կազմակերպման մասին էր: Սասուն Միքայելյանը վարչության անդամներին ներկայացրեց այս ընթացքում իրականացված եւ իրականացվող աշխատանքները: Քննարկման ընթացքում առաջարկ եղավ համաձայն ԵԿՄ կանոնադրության անցկացնել ԵԿՄ արտահերթ համագումար: Նիստին ներկա եւ առցանց նիստին մասնակցող անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հաստատեցին ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու մասին որոշմանը: Համաձայն ԵԿՄ կանոնադրության 8-րդ կետի, 8.2…

Կարդալ ավելին

ՀՀ քննչական կոմիտեն` Ավետիք Չալաբյանի կալանավորման մասին

ՀՀ քննչական կոմիտեն` Ավետիք Չալաբյանի կալանավորման մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները…

Կարդալ ավելին

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:  Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

Կարդալ ավելին

Հայաստանում խորանում է մենաշնորհների ազդեցությունը․ Փորձագետ

Հայաստանում խորանում է մենաշնորհների ազդեցությունը․ Փորձագետ

Հայաստանում խորանում է մենաշնորհների ազդեցությունը։ Եթե նախկինում մենաշնորհները տարածվում էին մեծածախ առեւտրի վրա, ապա այսօր մենաշնորհ ունեցողները յուրացրել են նաեւ մանրածախ առեւտուրը՝ խտրական քաղաքականության միջոցով դուրս մղելով փոքր եւ միջին բիզնեսին։ Այս մասին մայիսի 14-ին կայացած քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ «Պաշտոնյաները կա՛մ անգործության են մատնված, կա՛մ սպասարկում են կոնկրետ խմբի շահերը։ Նոր կառավարությունը պետք է նոր քաղաքականություն վարի։ Չպետք է այնպես լինի, որ մոնոպոլիստներից նվերները նորմալ ընկալվեն, ինչպես դա տեղի է ունենում ներկայիս…

Կարդալ ավելին

Փաշինյանը ծանոթացել է «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքներին

Փաշինյանը ծանոթացել է «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ծանոթացել է Երևան-Սևան ճանապարհահատվածում գտնվող «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքներին:Կառավարության ղեկավարին ուղեկցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Կառավարությունը «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման համար, համապատասխանաբար, հատկացրել էր 178 և 62,5 մլն դրամ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է արձանների և նրանց հարակից տարածքների պատշաճ պահպանության ուղղությամբ վերահսկողության իրականացումը: Ընդգծվել է, որ պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները շարունակելու են գտնվել կառավարության ուշադրության ներքո:

Կարդալ ավելին
1 494 495 496 497 498 572