Սաուդյան Արաբիան պատրաստվում է 5 միլիարդ դոլար ներդնել Թուրքիայի կենտրոնական բանկում, ինչը մեծ խթան կդառնա գալիք տարվա նախագահական ընտրություններից առաջ լիրան կայուն պահելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերի համար, գրում է Bloomberg-ը: Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչն ասել է, որ թագավորությունը գտնվում է Թուրքիային օգնություն առաջարկելու բանակցությունների «վերջնական» փուլում՝ հաստատելով Reuters-ի ավելի վաղ հաղորդագրությունը: Թուրքիայի գանձապետարանի եւ ֆինանսների նախարարությունը նույնպես հաստատել է, որ երկու երկրները պատրաստվում են ավարտին հասցնել ավանդների գործարքը։ Համաձայնագիրը, որը գրեթե անկասկած…
Կարդալ ավելինՄեզ համար սկզբունքային նշանակություն ունի ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը. վարչապետը` ՀԱՊԿ նիստին
Երեւանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Նախ տեղի են ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման եւ տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետեւ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը: Նիստի սկզբում Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, Ողջունում եմ ձեզ Երեւանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում։ Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությունը։ Շատ…
Կարդալ ավելինԵրեւանում մեկնարկել են Փաշինյանի եւ Պուտինի բանակցությունները
Երեւանում մեկնարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ բանակցությունները։ Հիշեցնենք, որ Պուտինը ժամանել է Երեւան՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովին։
Կարդալ ավելինԱռաջարկվում է ներմուծման եւ հետագայում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը վերադարձնել տնտեսվարողներին
Հայաստան ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները մեր երկրից վերարտահանելու փուլում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը գործող կարգավորումներով չի վերադարձվում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի պնդմամբ ակցիզային հարկը սպառման հարկ է եւ պետք է վճարվի այն երկրում, որտեղ սպառվում են այդ ապրանքները: Նրա խոսքով, եթե այդ ապրանքները մեր երկրում չեն սպառվում, ապա արդար չէ, երբ այդ հարկը՝ որպես ներմուծման հարկ, պահվում է մեր բյուջեում: Առաջարկվում է նման դեպքերում Կառավարությանն ակցիզային հարկը վերադարձնելու իրավասություն վերապահել:…
Կարդալ ավելինՄիկրոձեռնարկատիրության հարկման համակարգում առաջարկվել են նոր կանոններ
Առաջարկվում է հնարավորինս կրճատել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների շրջանակը՝ դրանով հարկման այս արտոնյալ համակարգը դարձնել էլ ավելի թիրախային: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ Արման Պողոսյանի՝ միկրոձեռնարկատիրության մասով սահմանված հարկային կարգավորումների գործնական կիրառության ընթացքում պարզվել է, որ համակարգից օգտվում են ոչ միայն բնակչությանը ծառայություններ…
Կարդալ ավելինՀայաստանը դարձել է դեպի Ռուսաստան հիմնական ավտոարտահանողներից մեկը. փորձագետ
Հայաստանում ավտոմոբիլային շուկան բում է ապրում, ինչը կապված է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետ, որտեղ ավտոմեքենաների գներն աճել են, այդ թվում այն պատճառով, որ դիլերներն այնտեղ ավտոմեքենաներ չեն արտադրում, նույնիսկ եթե ՌԴ-ում պահպանում են իրենց ներկայությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պաշտոնական ավտոմոբիլային դիստրիբյուտորների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։ «Գոյություն ունի սերտիֆիկացման երկու տեսակ, որոնք պետք է անցնեն մեքենաները մինչեւ շահագործումը։ Հավաստագրման մեկ տեսակ է «մեքենայի հաստատումը», որը տրամադրում է ավտոարտադրողը:…
Կարդալ ավելինԹուրքիայի դատարանը ձերբակալել է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետ կապված 17 կասկածյալի
Թուրքիայի դատարանը ձերբակալել է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետ կապված 17 կասկածյալի։ Վերջիններս մեղադրվում են պետության միասնության դեմ ոտնձգությունների, կանխամտածված սպանությունների եւ սպանության փորձերի մեջ: Եվս երեք կասկածյալներ ազատ են արձակվել կալանքից մինչեւ դատավարությունը, հաղորդում է Anadolu գործակալությունը: Դատարանը նաեւ հրամայել է Թուրքիայից արտաքսել 29 անձի, որոնք ձերբակալվել էին հարձակման հետ կապված մեղադրանքով։ Նոյեմբերի 13-ին պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում, որի հետեւանքով մահացել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Ավելի քան 80…
Կարդալ ավելինԳեղարքունիքի ու Շիրակի մարզերի դատախազներն ազատվել են պաշտոններից՝ սեփական դիմումների համաձայն
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը սեփական դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է գլխավոր դատախազության կայքից: Շիրակի մարզի դատախազը պաշտոնից կազատվի այսօր, Հարությունյանը պաշտոնից ազատվել է նոյեմբերի 17–ից։
Կարդալ ավելինԱդրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ
Նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել է։ Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային…
Կարդալ ավելինԿրեմլը հաստատել Է Պուտինի այցը Երեւան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի ՀԱՊԿ գագաթաժողովին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «ՌԴ նախագահը կմասնակցի Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին»,-հայտնել է նա։ Նշենք, որ նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին կմասնակցեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները:
Կարդալ ավելին