6 ամիս ծառայելուց հետո ժամկետային զինծառայողը կարող է անցնել պայմանագրային զինծառայության. ԱԺ-ն քննարկել է օրենքի նախագիծը

6 ամիս ծառայելուց հետո ժամկետային զինծառայողը կարող է անցնել պայմանագրային զինծառայության. ԱԺ-ն քննարկել է օրենքի նախագիծը

Զորակոչվելուց եւ 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց եւ որպես զինվոր թրծվելուց հետո Կառավարությունը զինծառայողին հնարավորություն է ընձեռում այդ օրվանից դառնալ պայմանագրային զինծառայող եւ օգտվել պայմանագրային զինծառայողին տրվող բոլոր հնարավորություններից եւ արտոնություններից: Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ  նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել…

Կարդալ ավելին

Քննարկվել է «ՀՀ, ԵՄ եւ դրա անդամ պետությունների միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը

Քննարկվել է «ՀՀ, ԵՄ եւ դրա անդամ պետությունների միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը

Համաձայնագրի նպատակն է, մասնավորապես, ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի՝ ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը՝ հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության եւ միասնական կանոններով՝ ներառյալ թռիչքային եւ ավիացիոն անվտանգության, օդային երեւեկության կազմակերպման, մրցակցության, սոցիալական եւ շրջակա միջավայրի ոլորտներում: Ընդհանուր ավիացիոն գոտին թույլ է տալիս նաեւ ընդլայնել օդային հաղորդակցությունը եւ զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը՝ հիմնվելով շուկայում ավիաընկերությունների միջեւ ոչ խտրական, թափանցիկ եւ արդար մրցակցության վրա: Այն կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը եւ կզարգացնի հետագա համագործակցությունն ավիացիոն անվտանգության…

Կարդալ ավելին

Հարկային քաղաքականության փոփոխություններ 4 հիմնական ուղղություններով

Հարկային քաղաքականության փոփոխություններ 4 հիմնական ուղղություններով

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով հարկային քաղաքականության փոփոխություններ է առաջարկվում 4 հիմնական ուղղություններով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նոյեմբերի 15-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ: Փոխնախարարը, թվարկելով հիմնական ուղղություները, մանրամասնել է, որ առաջինը շենքերի, շինությունների, այդ թվում՝ անավարտ, կիսակառույց հողամասերի օտարման գործարքների մասով ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի հարկման բազաների նվազագույն մեծությունների որոշման կանոնների վերանայումն է: Հաջորդ ուղղությունը…

Կարդալ ավելին

Նախնական (արհեստագործական) մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում նախատեսվում է ատեստավորման համակարգ ներդնել

Նախնական (արհեստագործական) մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում նախատեսվում է ատեստավորման համակարգ ներդնել

Փոփոխությունները հնարավորություն կտան, որպեսզի նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում ներդրվեն նոր ընթացակարգեր, որոնք ուղղված են լինելու աշխատակիցների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցման մեխանիզմին: ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելու ընթացքում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ըստ փոխնախարարի՝ այստեղ առաջարկվում է կիրառել նույն մոտեցումը, ինչը գործում է հանրակրթության ոլորտում՝ ատեստավորման եւ տարակարգերի միջոցով:…

Կարդալ ավելին

Առաջարկվող նոր կարգավորմամբ օտարերկրացիներին հնարավորություն է տրվելու ե՛ւ կազմակերպության ներկայացուցչությունում, ե՛ւ մասնաճյուղերում աշխատելիս ունենալ նույն իրավունքները

Առաջարկվող նոր կարգավորմամբ օտարերկրացիներին հնարավորություն է տրվելու ե՛ւ կազմակերպության ներկայացուցչությունում, ե՛ւ մասնաճյուղերում աշխատելիս ունենալ նույն իրավունքները

Պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է առանց թույլտվության աշխատելու իրավունք վերապահել ոչ միայն կազմակերպության՝ ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության, այլ նաեւ մասնաճյուղի օտարերկրյա աշխատակիցներին: Գործող օրենսդրությամբ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչության աշխատողն ազատված է աշխատանքի թույլտվության պահանջից, մինչդեռ մասնաճյուղինը՝ ոչ: ԱԺ պատգամավորը նշել է, որ վերջին շրջանում մեր երկրում ապրող եւ աշխատող բազմաթիվ օտարերկրացիներ բացում են մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ, եւ մասնաճյուղ բացելիս վերջիններս խնդրի առջեւ են կանգնում: Նա ընդգծել է, որ առկա է նաեւ Սահմանադրական դատարանի՝ անձի նկատմամբ խտրական վերաբերմունքի…

Կարդալ ավելին

Կներդրվի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք

Կներդրվի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք

Նախագծերի նպատակն է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել այդ բնագավառում ՀՀ գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, ինչպես նաեւ վեճերի լուծման կարգը եւ օրենքը խախտելու համար պատասխանատվությունները: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Կառավարության հեղինակած «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է նոյեմբերի 15-ի ԱԺ հերթական նիստում: Ըստ հիմնական զեկուցողի՝ տարածական տվյալներ…

Կարդալ ավելին

Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  նոյեմբերի 13֊ի լույս 14֊ի գիշերը կրակ են բացել  Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է»։

Կարդալ ավելին

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Պեմզաշենի դաժան սպանության մասին

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Պեմզաշենի դաժան սպանության մասին

Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխային դաժանաբար սպանելու մեջ կասկածվող տղամարդկանցից մեկը սեռական ոտնձգություն է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։  Նախաքննական մարմնի փոխանցմամբ, այս գործով ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարան: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու և վերջինիս 12-ամյա դստեր և 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 14-ին, կազմել է 395.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 407.45 դրամ (աճել է 1.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 465.49 դրամ (աճել է 0.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.56 դրամ (նվազել է 0.03 դրամով): Երևանյան բանկերում դոլարը գնվում է 393-399 դրամով, վաճառվում է 402-405 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 398-403 դրամով,…

Կարդալ ավելին

Անիում այսօր էլ համայնքապետ չընտրվեց. իշխող ՔՊ–ն եւ «Հայկական երազանքը» բոյկոտում են ավագանու նիստերը

Անիում այսօր էլ համայնքապետ չընտրվեց. իշխող ՔՊ–ն եւ «Հայկական երազանքը» բոյկոտում են ավագանու նիստերը

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստն այսօր՝ նոյեմբերի 14–ին էլ չի կայացել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայկական երազանք» խմբակցությունները կրկին չէին ներկայացել նիստին եւ քվորում չապահովվելու պատճառով նիստը հետաձգվել է։ NEWS.am-ի հետ զրույցում նիստին ներկայացած «Ազգ-համայնք» խմբակցության անդամ, համայնքապետի թեկնածու Արտակ Գեւորգյանն ասաց, որ նիստը նշանակվել է նոյեմբերի 18–ին։ Հիշեցնենք՝ Անի համայնքում նորընտիր ավագանու առաջին նիստը նախատեսված էր նոյեմբերի 11–ին, որը չէր կայացել քվորում չապահովվելու պատճառով։ Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ընտրություններում քիչ…

Կարդալ ավելին
1 446 447 448 449 450 570