Քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) գտնվող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 19-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նիյազ Բարզանիի, արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դաբան Շադալայի, Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում իշխող երկու կուսակցությունների՝ «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Զանա Մալա Խալիդի եւ «Քուրդիստանի հայրենասիրական միություն» խմբակցության ղեկավարի տեղակալ Լուքման Վարդիի ու խմբակցության անդամների հետ: Անդրադարձ է…

Կարդալ ավելին

Կրթության մինչեւ 2030 թ. զարգացման ծրագրի նպատակն է ձեւավորել ազգային եւ համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված, մրցունակ կրթական համակարգ

Կրթության մինչեւ 2030 թ. զարգացման ծրագրի նպատակն է ձեւավորել ազգային եւ համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված, մրցունակ կրթական համակարգ

Կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի վերջնանպատակն է ձեւավորել ազգային եւ համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված, արդյունավետ եւ միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ: Այն անհատին հնարավորություն կտա կյանքի բոլոր փուլերում ստանալու իր կարիքներին եւ ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն, ապահովելու իր երկրում սեփական բարեկեցության կառուցման համար անհատի մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաեւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այս մասին ընդգծել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական…

Կարդալ ավելին

Ներկայացվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. ԱԺ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում են

Ներկայացվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. ԱԺ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում են

ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հովիկ Աղազարյանն ու Միքայել Թումասյանը մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեների հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը: Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում: Արմեն Խաչատրյանը, ի թիվս այլ ուղղությունների, ներկաներին փոխանցել է տվյալներ սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ սկսված ադրբեջանական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ ու փաստել, որ ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում բնութագրվում է հակամարտությունների բարձր ռիսկայնությամբ եւ Ադրբեջանի ցուցադրական ակտիվությամբ, որն իրականացվում է Թուրքիայի…

Կարդալ ավելին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՏԱՂԱՆԴՆԵՐԻՆ ԱՋԱԿԻՑ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՏԱՂԱՆԴՆԵՐԻՆ ԱՋԱԿԻՑ

Հայկական բեմերից՝ միջազգային հարթակներ. 15 տաղանդավոր պատանիների հիացմունքի արժանի կատարումները ջերմ արձագանք ստացան  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած ամփոփիչ համերգին: «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի ՙՏալենտում՚ կրթական և զարգացնող ծրագրի կրթաթոշակառուների կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Նարեկացու, Չայկովսկու, Ռախմանինովի, այլ հանճարների ստեղծագործություններ: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մեծ ուշադրություն դարձնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին, աջակցություն է ցուցաբերել  «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամին՝ նպաստելով Հայաստանի պատանի տաղանդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարևորել է ազգային և մշակութային արժեքների պահպանմանն ուղղված…

Կարդալ ավելին

Տաքսու ուղեւորը 15 րոպե ճանապարհի համար վճարել է 39 000 դոլար

Տաքսու ուղեւորը 15 րոպե ճանապարհի համար վճարել է 39 000 դոլար

Անգլիայում տաքսու ուղեւորը 15 րոպե տեւողությամբ ճանապարհի համար վճարել է 39 հազար դոլար, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը. պարզվել է, որ վարորդը Մանչեսթերը շփոթել է Ավստրալիայի մեկ այլ քաղաքի հետ։ Երբ 22-ամյա Օլիվեր Կապլանը տաքսի է պատվիրել, ագրեգատորը հաշվարկել է, որ ճանապարհորդությունը կարժենա 10 դոլար, սակայն հաջորդ առավոտյան մարդն արթնացել է եւ պարզել, որ իր բանկային հաշվից փորձել են քաշել 39.000 դոլար։ Փորձելով կարգավորել իրավիճակը՝ բրիտանացին զանգահարել է աջակցության ծառայություն։ Պարզվել է, որ վարորդը…

Կարդալ ավելին

Պատերազմի հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն` ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը. Էդուարդ Աղաջանյան

Պատերազմի հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն` ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լուրջ առաջընթաց է համարում Պրահայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համաձայնեցրած կետերը։ Այս մասին նա ասել է Factor TV-ի  հետ հարցազրույցում: Տարածքային ամբողջականության ճանաչումը նա համարում է կարևորագույն համաձայնեցում՝ սկսված բանակցային գործընթացի համար։ «Ուզում եմ առանձնահատուկ նշել սրա կարևորությունը. առանց այս կարևոր և սկզբունքային կետի հնարավոր չէր լինի որևէ բովանդակային քննարկում ծավալել խաղաղության պայմանագրի շուրջ։ Սրանով սկիզբ է դրվում այս գործընթացին, ինչը լավ նորություն է»,- ասաց ՔՊ-ական…

Կարդալ ավելին

Դժվար է զիջել այն, ինչի նկատմամբ չունես վերահսկողություն. Աղաջանյանը` Արցախի մասին

Դժվար է զիջել այն, ինչի նկատմամբ չունես վերահսկողություն. Աղաջանյանը` Արցախի մասին

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի գործընթացը տարանջատվում է Արցախի հիմնախնդրի գործընթացից եւ սա դրական զարգացում է եւ դրական միտում է:Այս մասին  Factor TV-ի  հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Փաստացի Ղարաբաղի հարցի շուրջ դժվար է երկկողմանիորեն ընդունելի որոշման գալ եւ սա իր հետեւիցվ բերում է նաեւ Հայաստանի նկատմամբ որոշակի  ոտնձգությունների, եւ Հայաստանը կոնկրետ  խնդիրների է առնչվում` պայմանավորված նրանով, որ այս հարցը չի լուծվում եւ հնարավոր լուծման հեռանկար, որը կտեղավորվի…

Կարդալ ավելին

Արցախցիները 30 րոպե ժամանակ են տվել Արայիկ Հարությունյանին. իրենց պահանջը չկատարելու դեպքում կդիմեն գործողությունների

Արցախցիները 30 րոպե ժամանակ են տվել Արայիկ Հարությունյանին. իրենց պահանջը չկատարելու դեպքում կդիմեն գործողությունների

Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները 30 րոպե ժամանակ են տվել նախագահ Արայիկ Հարությունյանին, որ դուրս գա եւ պատսխանի իրենց հարցերին, այլապես կդիմեն գործողությունների: Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ կան նախագահի նստավայրի հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիները ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում:

Կարդալ ավելին

Ստեփանակերտում քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը (ֆոտո)

Ստեփանակերտում քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը (ֆոտո)

Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը: Նրանք պահանջում են, որ նախագահը դուրս գա եւ պատասխանի իրենց հարցերին: Քաղաքացիները պնդում են, որ այլ պաշտոնյայի բացատրությունները իրենց պետք չեն, իրենց մտահոգություններին պետք է անձամբ նախագահը պատասխանի: Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ կան նախագահի նստավայրի հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիները ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում:

Կարդալ ավելին

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում։   Նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։  Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։  

Կարդալ ավելին
1 454 455 456 457 458 570