Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Փաշինյանը Մոսկվայում պետք է մասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Կրեմլում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը:Մայիսի 12–ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո նախատեսված է Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպում և նրանց առանձին շփում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով:Նշենք, որ…
Կարդալ ավելինՀայտնի են Լիբանանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ գրանցած հայ թեկնածուների անունները
Հայտնի են Լիբանանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները: «Արեւելք»-ի Բեյրութի աղբյուրի հաղորդմամբ արդեն իսկ հայտնի են այն վեց հայ պատգամավորների անունները, որոնք նոր խորհրդարանի մաս կկազմեն: Ըստ նախնական տվյալների՝ այս ընտրություններում հաջողություն են գրանցել Հակոբ Բագրատունին, Հակոբ Թէրզյանը, Փոլա Յագուպյանը, Ժան Թալուզյանը, Արամ Մալյանը եւ Ճորճ Պուչիքյանը:
Կարդալ ավելինՀայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում
Մայիսի 15-ի դրությամբ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 188 հազար 62 պատվաստում, հայտնում են առողջապահության նախարարությունից։ Առաջին դեղաչափով կատարվել է 1 միլիոն 131 հազար 517 պատվաստում, երկրորդ դեղաչափով՝ 1, 001,443 պատվաստում։ Բուստեր՝ երրորդ դեղաչափով իրականացվել է 51 հազար 361 պատվաստում։
Կարդալ ավելին10 օր առաջ Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են
Մայիսի 16-ին, ժամը 06:30-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 08:07-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։ Մայիսի 6-15-ն իրականացվել են որոնողական աշխատանքներ, որին մասնակցել են ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության…
Կարդալ ավելինԻրանը Ռուսաստանին է հանձնել նավթագազային ոլորտում համագործակցության քարտեզը
Իրանը եւ Ռուսաստանի Դաշնությունը լավ լուծումներ են գտել նավթագազային ոլորտում համագործակցության համար, Թեհրանը Մոսկվային է հանձնել ոլորտի «համագործակցության քարտեզը», «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի գլխավորած կառավարության օրակարգում է ռուսական ընկերությունների եւ Ռուսաստանի կառավարության հետ էներգետիկայի տարբեր ոլորտներում համագործակցության ուղղությունների լուրջ դիտարկումը։ «Կողմերը բանակցություններ են վարել եւ հասել լավ լուծումների նավթագազային հանքավայրերի արդյունահանման, զարգացման, վերամշակման, նավթազտման եւ սարքավորումների ու տեխնոլոգիաների փոխանցման ոլորտներում, որոնք ռազմավարական նշանակություն…
Կարդալ ավելին32 անձ է բերման ենթարկվել. ոստիկանություն
Երեւանում առավոտյան սկսված անհնազանդության ակցիաների ժամանակ 32 անձ է բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ։ Ոստիկանությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը): Նշենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոերթեր է անցկացրել:
Կարդալ ավելինՀայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում մայիսի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 17 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422917-ի: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Վերջին մեկ շաբաթում կատարվել է 8934 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3078174 է: Փաստացի այս պահին բուժվում է 539 պացիենտ, նվազել է 5-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412071 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 21 անձ: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով…
Կարդալ ավելինՆավթի գները նվազում են
Երկուշաբթի առավոտյան նավթի գները նվազում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 1,7 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 109,65 դոլարի, WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 1,5 տոկոսով՝ հասնելով մինչեւ 107 դոլարի։
Կարդալ ավելինՀայաստանը կարող է օգտվել Ռուսաստանում կոնյակի արտադրության սպասվող կրճատումից. հնարավորություններն ու ռիսկերը
Օրերս «Սոյուզկոնյակի» նախագահ Դմիտրի Չերնեւը հայտնել է, որ Ռուսաստանում կարող են խնդիրներ ի հայտ գալ՝ կապված կոնյակի արտադրության հետ, քանի որ արդեն ներկրվող դիստիլյատի դեֆիցիտ է նկատվում: Այդ արտադրանքը հիմնականում ներմուծվում է Ֆրանսիայից, Իսպանիայից, ինչպես նաեւ Հայաստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից: Եվրոպայից այժմ դադարեցվել է ներկրումը: Նա հավելել էր, որ եթե մինչեւ ամառ պակասող դիստիլյատը հարեւան երկրներից մատակարարումներով փոխհատուցել հնարավոր չլինի, ապա Ռուսաստանում կոնյակի արտադրությունը կարող է կրճատվել 30 տոկոսով։ Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի…
Կարդալ ավելինԵս 100 տոկոսով վստահ եմ, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան
Ես 30 տարի ասում եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի լինելու։ Ես 100 տոկոսով վստահ եմ դրանում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Այո, ես եղել եմ Ղարաբաղում, եղել եմ Ղարաբաղի ինքնապաշտպանության կազմակերպիչներից, հետո տեղափոխվել եմ Հայաստան։ Ես, ինչպես հայերի մեծ մասը, վստահ եմ, որ Հայաստանը լավ ապագա ունի։ Հայաստանը դեռ չի օգտագործել իր ներուժի մեծ մասը։ Այդ ներուժն օգտագործելու է այստեղ հավաքված երիտասարդությունը»,- ասաց նա։ Սերժ Սարգսյանը հավելել է, որ Ռուսաստանը…
Կարդալ ավելին