Լը Պենը Ֆրանսիայում նախագահի ընտրությունների 2-րդ փուլից առաջ փոխել է կարգախոսը

Լը Պենը Ֆրանսիայում նախագահի ընտրությունների 2-րդ փուլից առաջ փոխել է կարգախոսը

«Ազգային միավորում» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լը Պենը ընտրությունների երկրորդ փուլից առաջ փոխել է իր ընտրարշավի պաշտոնական կարգախոսը, երեքշաբթի տեղեկացրել է BFM հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ «Բոլոր ֆրանսիացիների համար» ստորագրությունն այժմ երեւալու է քաղաքական գործչի դիմանկարով ագիտթերթիկների վրա։ Սկզբում այդ կարգախոսով լուսանկարը հրապարակել էր Եվրախորհրդարանի պատգամավոր Ժորդան Բարդելան, որը կատարում է «Ազգային միավորման» նախագահի պարտականությունները Լը Պենի ընտրարշավի ժամանակ։ Կարգախոսը համապատասխանում է այն հայտարարությանը, որով նախագահի թեկնածուն հանդես էր եկել ընտրությունների՝ ապրիլի 10-ին ավարտված առաջին…

Կարդալ ավելին

Մարզերում և Երևանում քամին վնասել է տանիքներ, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ (ֆոտո)

Մարզերում և Երևանում քամին վնասել է տանիքներ, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ (ֆոտո)

Ապրիլի 12-ին, ժամը 10։26-ից 11։50-ն ընկած ժամանակահատվածում քամու հետևանքով ՀՀ մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ։ ԱԻ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններում, Արարատի մարզի Նարեկ գյուղում, Վայոց ձորի մարզի Վայք, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Գետամեջ, Մայակովսկի, Քանաքեռավան և Նոր Գեղի գյուղերում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական…

Կարդալ ավելին

Երեւանում բնակարանների գներն այս տարի աճել են 5–10%–ով. անշարժ գույքի գործակալության տնօրեն

Երեւանում բնակարանների գներն այս տարի աճել են 5–10%–ով. անշարժ գույքի գործակալության տնօրեն

Երեւանում բնակարանների գներն աճել են սկսած 2021 թվականից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կենտրոն» Վահե Դանիելյանն՝ անդրադառնալով պաշտոնական վիճակագրությանը,  որի համաձայն՝ Երեւանում բնակարանների գները փետրվարին հունվարի համեմատ աճ են արձանագրել: «2022 թվականի հունվարից մարտ ամիսներին գնաճը եղել է 5–10%: Գնաճի հիմնական պատճառն այն է, որ  պահանջարկը մեծացել է, ինչպես նաեւ այն, որ  դոլարի, դրամի գնողականությունն ընկել է։ Աշխարհում ինֆլացիա է տեղի ունենում, ապրանքների գները բարձրացել են, հետեւաբար արտարժույթի, դրամի գնողականությունը նվազել է։ Հիմա բավականին շատ շենքեր…

Կարդալ ավելին

ՀԲ-ի կանխատեսումներով Հայաստանում տնտեսական աճը կնվազի և կկազմի 1.2%` նախկինում ակնկալվող 4.8%-ի փոխարեն

ՀԲ-ի կանխատեսումներով Հայաստանում տնտեսական աճը կնվազի և կկազմի 1.2%` նախկինում ակնկալվող 4.8%-ի փոխարեն

Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից հրապարակված նոր կանխատեսումներով՝ – 2022թ. Հայաստանում տնտեսական աճը կնվազի և կկազմի 1.2%` նախկինում ակնկալվող 4.8%-ի փոխարեն: -Մասնավոր սպառումը կնվազի 1.3%-ով: -Ներդրումները կկրճատվեն 0.9%-ով: – 2022թ. Հայաստանում տնտեսական աճը կնվազի և կկազմի 1.2%` նախկինում ակնկալվող 4.8%-ի փոխարեն: – Մասնավոր սպառումը կնվազի 1.3%-ով: – Ներդրումները կկրճատվեն 0.9%-ով: – Արտահանումը կկրճատվի 8.5%-ով: Ներմուծումը կկրճատվի 12.0%-ով: Գնաճը կկազմի 9.8%: – Պետական պարտքի կշիռը ՀՆԱ-ում կկազմի 66.9%: – Աղքատության մակարդակը կկազմի 39.6%: Համաշխարհային Բանկի հրապարակումը հասանելի…

Կարդալ ավելին

Թալին համայնքի ավագանին ապրիլի 27-ին կլուծարվի

Թալին համայնքի ավագանին ապրիլի 27-ին կլուծարվի

Թալին համայնքի ավագանին ապրիլի 27-ին կլուծարվի եւ կանցկացվեն նոր ընտրություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Թալինի համայնքապետարանից։ Համայնքապետարանից նշեցին, որ արտահերթ ընտրությունները կնշանակվեն ամռանը, իսկ մինչ այդ կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 46,6 տոկոս ձայն, սակայն ընտրություններին մասնակցած մյուս երեք ուժերը՝ «Զարթոնքը», «Հայքը» եւ «Մեր համայնքը» կոալիցիա էին կազմել։ Ավագանու անդրանիկ  նիստում ՔՊ-ն առաջադրել էր Տավրոս Սափեյանի, ընդդիմադիր կոալիցիան «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի թեկնածությունը։ Տավրոս…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 13 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 13 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում ապրիլի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 13 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422691-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2838 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3003171 է: Փաստացի այս պահին բուժվում է 2025 պացիենտ, նվազել է 11-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410365 անձ` վերջին մեկ օրում 24 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Հայաստանում ապրիլի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422643-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2046 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2993204 է: Փաստացի այս պահին բուժվում է 2050 պացիենտ, նվազել է 11-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410295 անձ` վերջին մեկ օրում 25 անձ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել….

Կարդալ ավելին

Կարագի, ձեթի գները իջել են, հնդկաձավարը թանկացել է, որովհետև պաշարի խնդիր կա․ ՏՄՊՊՀ նախագահ

Կարագի, ձեթի գները իջել են, հնդկաձավարը թանկացել է, որովհետև պաշարի խնդիր կա․ ՏՄՊՊՀ նախագահ

Այն պնդումները, որ եթե աշխարհում իջնում են ապրանքների գները, իսկ Հայաստանում՝ ոչ, իրականությանը չեն համապատասխանում. Մենք մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գները, որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ և՛ դոլարի փոխարժեքի իջեցման պարագայում են ապրանքների գները իջել, և՛ աշխարհում ապրանքների ինքնարժեքի պարագայում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Հարցին՝ ո՞ր ապրանքների գներն են իջել, Գևորգյանը ասաց․«Կարագի, ձեթի գները։ Հնդկաձավարի գները բարձրացել են,…

Կարդալ ավելին

Երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվը չի հասել 10 000-ի

Երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվը չի հասել 10 000-ի

Մաքսատան վերջերս հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ավտոմեքենաների ներկրումը անցյալ տարի հասել է 2002-ից հետո նվազագույն մակարդակին։ Հիշեցնենք, որ 2020-ին Հայաստանում երրորդ երկրներից ներմուծվող մի շարք ապրանքների (այդ թվում՝ ավտոմեքենաների) մաքսատուրքերը զգալիորեն բարձրացել են։ Մինչդեռ ԵԱՏՄ մյուս երկրներն ավելի վաղ էին անցել այդ դրույքաչափերին։ Սրանով իսկ այս երկրների քաղաքացիների համար մեր երկրում համեմատաբար էժան (մաքսատուրքերի տարբերության պատճառով) մեքենաներ ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվել։ Սրանից էլ օգտվել են մեր ձեռներեց ներկրողները։ Արդյունքում՝ 2019-ին ներկրվող ավտոմեքենաների թիվը ռեկորդային ցուցանիշի…

Կարդալ ավելին

Արտաշատում թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արցախի դրոշը. Գերասիմ Վարդանյան

Արտաշատում թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արցախի դրոշը. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը տեղեկացնում է, որ անցած գիշեր թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արտաշատում տեղադրված Արցախի դրոշը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ երեկ Արտաշատում մեր կողմից տեղադրված Արցախի դրոշը գիշերը թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է։ Քաղաքացիների անունից կոչ եմ անում Արարատի մարզի ոստիկանապետին, Արտաշատ համայնքի ղեկավարին, Արարատի մարզի մարզպետին՝ մինչև վաղը ժամը 16:00-ն գտնե՛լ ու պատժե՛լ թուրք դիվերսանտներին, նույնությամբ վերականգնե՛լ Արցախի դրոշը Արտաշատի թատրոնի հրապարակում։ Ժամանակը գնաց…»,- նշել է նա։…

Կարդալ ավելին
1 505 506 507 508 509 566